Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լացս գալիս է «Արարատի» համար, հայերի չափ էլ չկանք. խնդրում եմ օգնեք «Ղարաբաղին». ադրբեջանցի մարզչի վայնասունը

Վերջին շրջանում Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի զարգացումն ու վերելքը հիվանդագին արձագանք են գտել Ադրբեջանում: Բանն այն է, որ գոյություն ունի նաև Մոսկվայի «Ղարաբաղ» ֆուտզալի թիմ, որը, սակայն, Ռուսաստանում ադրբեջանական համայնքի կողմից անուշադրության է մատնված և լուծարման եզրին է:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Արարատը» Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես գալու լիցենզիա է ստացել, ինչպես նաև ակտիվ տրանսֆերային քաղաքականություն է վարում՝ հրավիրելով նաև ճանաչված ֆուտբոլիստների: Մասնավորապես, «Արարատի» հետ պայմանագիր են կնքել Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին առաջատար ֆուտբոլիստներ Ռոման Պավյլուչենկոն և Մարատ Իզմայիլովը:

«Սիրտս մրմռում է «Արարատի» համար, լացս գալիս է: Ամոթ է, հայերը լուրջ նպատակներ են դրել իրենց առջև, ստեղծում են համազգային թիմ, իսկ մենք… Հայերի չափ էլ չկանք, ամոթ է: Պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք, փրկենք «Ղարաբաղը», այն ևս համազգային թիմ դարձնենք: Ես դիմում եմ Ռուսաստանում բնակվող բոլոր ադրբեջանցիներին, խնդրում եմ օգնեք «Ղարաբաղին»,- հայտարարել է Մոսկվայի «Ղարաբաղի» խաղացող-մարզիչ Էլնուր Վելիևը:

Վերջինս հավելել է, որ երբեք չի թողնի «Ղարաբաղը», և որքան էլ ծանր լինի, իր թիմին փորձելու է դուրս բերել ճգնաժամային վիճակից: Նշենք, որ «Ղարաբաղը» նախորդ մրցաշրջանում ելույթ է ունեցել Մոսկվայի առաջնության Արևմուտք դիվիզիոնում:

«Ռուսաստանի երրորդ դիվիզիոնում հանդես գալու համար մեզ անհրաժեշտ է 4-5 միլիոն ռուբլի, որը չունենք: Նշեմ, որ «Արարատի» տարեկան բյուջեն կազմում է 240 միլիոն ռուբլի: Տեղս չեմ գտնում, շատ ամոթ է: Որպես հայրենասեր՝ միակ մխիթարությունս այն է, որ Աղդամի «Ղարաբաղը» մի քանի անգամ ավելի ուժեղ է Երևանի «Արարատից»: Մեր «Ղարաբաղը» վերջին երեք տարիներին հանդես է եկել Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում, իսկ «Արարատը» եվրագավաթների խաղարկությանը վերջին անգամ մասնակցել է 9 տարի առաջ և դուրս մնացել առաջին իսկ որակավորման փուլից»,- նշել է Վելիևը:

Ի դեպ, Մոսկվայի «Ղարաբաղի» գլխավոր մարզիչը պատրաստ է Մոսկվայում բնակվող ադրբեջանցի խոշոր գործարարների ոտքերն ընկնել, որպեսզի իր թիմի համար գումար ստանա: «Մոսկվայում բազմաթիվ ադրբեջանցի գործարարներ կան: Ինչու չէ, ես կընկնեմ նրանց ոտքերը, որպեսզի օգնեն «Ղարաբաղին»: Ես կդարձնեմ «Ղարաբաղը» համազգային թիմ, կտեսնեք: Այն ոչնչով չի զիջի Մոսկվայի «Արարատին» և նույնիսկ կարգով կգերազանցի նրան: Ժամանակի խնդիր է: Հայերը կարողացան մի քանի օրում աղմկոտ տրանսֆերներ իրականացնել, մեզ մոտ էլ կստացվի, վստահ եմ»,- նշել է Մոսկվայի «Ղարաբաղի» գլխավոր մարզիչը:

Նշենք, որ Մոսկվայի «Ղարաբաղը» հիմնվել է 2013 թվականին: Այս թիմում հանդես են գալիս սիրողական մակարդակի խաղացողներ: «Ղարաբաղը» իր առջև երբեք նպատակ չէր դրել հանդես գալու ավելի բարձր դիվիզիոններում: Այս թիմի մասին հիշատակումներ չկային ադրբեջանական մամուլում, և հարևան երկրում ֆուտբոլասերներից քչերին էր հայտնի, որ գոյություն ունի նման ֆուտբոլային ակումբ: Թիմը չունի պաշտոնական կայք, իսկ «Вконтакте» սոցիալական ցանցում ադրբեջանական թիմն ունի ընդամենը 300 հետևորդ:

Տևական ժամանակ «Ղարաբաղը» փնտրում էր ադրբեջանցի հուսալի դարպասապահ: Այսօր թիմի դարպասը պաշտպանում է ռուս 50-ամյա դարպասապահ Անդրեյ Տվերյակովը: Մոսկվայի «Արարատի» ստեղծվելուն պես, չգիտես ինչու, ադրբեջանցիների մեջ արթնացավ ամոթի զգացում: Մոսկվայի «Արարատի» հաջողությունների համար լաց լինելը և ամոթի զգացում ապրելը ոչ այլ ինչ է, քան մառազմ: Ֆուտբոլային թիմը ստեղծվում է հաղթանակի, նվաճումների և այլ մարզական նպատակների իրագործման համար: «Ղարաբաղի» մարզիչը առաջարկում է ուժեղացնել իր թիմը, որպեսզի ինչ-որ բան ապացուցի, մասնավորապես, հայերին: Իսկ թե ինչ արդյունք կտա Վելիևի՝ ադրբեջանցի գործարարների ոտքերի տակ ընկնելը՝ ցույց կտա ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում