Գյուղատնտեսության նախարարությունը մայիսի 24-ին, որպես ներկայացուցչական ծառայություն, գնել է նարդի։ Այս մասին են վկայում Gnumner.am կայքի տվյալները: Գնումը կատարվել է «Հրաչ Օհանյան» ԱՁ-ից։
Նշվում է, որ նարդիի համար վճարվել է 38 հազար դրամ:
iravaban.net –ին գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացրել են, որ մայիսի 23-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարը, որին էլ փոխանցվել է նվերը: