Friday, 19 04 2024
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը

Վարչապետը դաշտ է նախապատրաստում նոր տերերի համար

Օրերս Կարեն Կարապետյանը բանկային համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է, որ կառավարության նոր ծրագրում ներկայացվելու են տնտեսության, բիզնեսի զարգացման համար ներուժ ունեցող այն գերակա ոլորտները, որոնց վարկավորման տոկոսների մի մասը սուբսիդավորվելու է պետության կողմից: Վարչապետն անգամ նշել է սուբսիդավորվելիք ոլորտները. գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն, կաշվի վերամշակում, կոշիկի արտադրություն, գորգագործություն, ինչպես նաև`արտահանում: Նա ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում իրենց կողմից կատարված ախտորոշումը ցույց է տվել, որ պետք է սկզբունքորեն բարձրացնել արդյունավետությունը՝ ներդնելով կաթիլային համակարգեր, ինտենսիվ այգիներ, ջերմոցային տնտեսություններ և նոր գյուղտեխնիկա: «Այս ուղղություններով գյուղնախարարությունը մշակել է ֆինանսավորման բանաձևեր: Մենք վարկի մարման առաջին երկու տարում սուբսիդավորելու ենք վարկի տոկոսագումարի 70-80%-ը: Մշակված նման բանաձևեր ունենք նաև թեթև արդյունաբերության համար»,- ասել է վարչապետը:

Պարոն Կարապետյանի՝ բանկիրների հետ հանդիպմանը ներկայացրած մոտեցումները, առաջին հայացքից լինելով անգամ հասցեական, միաժամանակ բավականին անորոշ են, հակասական, նույնիսկ անտրամաբանական և դժվար է ասել՝ դա չիմացության արդյունք է, թե միտումնավոր է արվում: Նրա այդ ելույթից հետևում է, որ կառավարության նոր ծրագրով տնտեսության գերակա ոլորտներն են գյուղանտեսությունը, թեթև արդյունաբերությունը և արտահանումը: Ինչը, բնականաբար, այդպես չէ:

Մյուս կողմից. արտահանում ասվածը խիստ ընդգրկուն է. հանքահումքն էլ է արտահանվում, թարմ գյումթերքն էլ, դրսից ներկրած կոնյակի սպիրտն էլ: Վարչապետի խոսքն այդ առումով շատ ընդհանրական է. «Մենք հստակ հայտարարելու ենք, որ պետությունն իր մասնաբաժինն է ունենալու և սուբսիդավորելու է գերակա ոլորտների վարկային տոկոսները: Խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը, թեթև արդյունաբերությանը, կաշվի վերամշակմանը, կոշիկի արտադրությանը, գորգագործությանը, ինչպես նաև արտահանմանը»: Հանրապետության թիվ մեկ արտահանողը 49% բաժնեմասով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկերությանը պատկանող «Սպայկա» ընկերությունն է, տարեկան հազարավոր տոննաների հասնող արտահանմամբ: Սրա պարագայում, համաձայն վարչապետի խոսքի, ամեն ինչ հստակ է: Իսկ մյուսների՞: Արդյո՞ք տոկոսային սուբսիդիաների առումով նույն մոտեցումն է դրսևորվելու 30-40 տոննայից մինչև մի քանի հարյուր տոննա արտահանող այլ ընկերությունների պարագայում:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, վարչապետի խոսքից հետևում է, որ Հայաստանի գյուղատնտեսության զարգացման մեջ ռազմավարական փոփոխություն է տեղի ունեցել. կարևորագույն բաղադրիչներից շենշիլային փոխարինել է նոր գյուղտեխնիկան: Իրականում շենշիլան, գյուղտեխնիկան, կաթիլային համակարգը տասերորդական բաղադրիչներ են: Գյուղատնտեսության զարգացման բուն ռազմավարությունը չի երևում (մինչ օրս չի հստակեցվել, թե որոնք ենք այս ոլորտի առանցքային ճյուղերը, որոնց զարգացումն ապահովելու է ամբողջ գյուղատնտեսության զարգացումը), չկա և դա մեկ անգամ չէ, որ խոստովանել է անձամբ նախարարը:

Ինչ վերաբերում է ինտենսիվ այգիներին և ջերմոցային տնտեսություններին: Ինտենսիվ այգիների համար մայրուտների հիմնադրման առումով կառավարության (ոչ գյուղնախարարության) և գյուղատնտեսական ինստիտուտի մասնագետների միջև եղել է հստակ պայմանավորվածություն, որից, սակայն, առանց որևէ մեկնաբանության կառավարությունը հետ է կանգնել: Դա կառավարության կողմից պայմանավորվածությունից հետ կանգնելու միակ դեպքը չէ. անասնաբուծության ոլորտում ևս, ճյուղերից մեկի զարգացման առումով եղել է շատ կոնկրետ պայմանավորվածություն դրսի կազմակերպությունների մասնակցությամբ, բայց արդեն երրորդ ամիսն է, որ կառավարությունն առանց մեկնաբանության չի ապահովում նախապես խոստացած ֆինանսավորումը: Մասնակիցներն էլ դեռ որոշ հույսեր փայփայում են, այդ իսկ պատճառով էլ չեն բարձրաձայնում:

Գանք ջերմոցային տնտեսություններին: Սա արդեն գյուղատնտեսություն չի: Շատ կոնկրետ բիզնես է, լուրջ փողերով, որտեղ գյուղացին բացարձակապես անելիք չունի: Ահավասիք. Գողթ գյուղի գրեթե 20 հեկտարանոց ջերմատները պատկանում են Սերժ Սարգսյանի խորհրդական Արամ Ղարիբյանին: Ջրվեժում գտնվող 10 հեկտարանոց ջերմատունը վերոհիշյալ Միքայել Մինասյանինն է: Անմիջապես հարևանությամբ 5 հեկտարանոց ջերմատունը` Հովիկ Աբրահամյանինը: Կոտայքի մարզում գտնվող 5 հեկտարանոց ջերմատունը՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանինը: Թվարկումը կարելի է բավականին երկար շարունակել: Առանց դրա էլ հասկանալի է, որ 200 կամ 500քմ ջերմատուն ունեցող գյուղացին այստեղ ամենևին անելիք չունի: Եվ Կարեն Կարապետյանն էլ, բնականաբար, վարկավորման մասին խոսելիս, գյուղացուն նկատի չունի: Հիմա Հայաստանում ջերմոցային բում է սկսվել, լուրջ բիզնես է ու քանի որ այլևս բոլոր տեղերը զբաղված են, խաղի մեջ մտած նոր քաղաքական-տնտեսական գործիչները սուբսիդավորված ներդրումներ են անում նաև այս ոլորտնում: Դրա գմփոցը մոտ ապագայում լսվելու է Էջմիածնի տարածաշրջանից, քանի որ ամբողջ այդ շրջանը մասնագիտացել էր ջերմոցային տնտեսության մեջ, շրջանի մարդիկ դրանով էին ապրում, ու հիմա սրանք կուլ են գնալու հզոր նորաստեղծներին:

Մոտավորապես նույն պատկերն է նաև թեթև արդյունաբերության ոլորտում: Տնտեսության մյուս բոլոր ճյուղերը «էլիտայի» մեջ բազմիցս բաժանվել ու վերաբաժանվել են: Դրանցում հաստատվելը գործնականում գրեթե անհնարին է: Մինչդեռ այս ոլորտում մինչև 10 հազար ու ավելի աշխատատեղի հաշվարկ է արվել: Բիզնես սկսելու համար լուրջ ներդրումներ չեն պահանջվում, մինչև երեկ անասունի կաշին արտահանվում էր Թուրքիա: Եղած փոքրիշատե ազատ դաշտն այստեղ է: Հետևաբար, վարչապետի շրջապատի նորաստեղծ ներդրողների ակումբի անդամներն ու «չանդամները» ինչ որ տեղ պետք է ներդրումներ անեն: Վարչապետը դաշտ է նախապատրաստում: Որոշ ժամանակից էլ պարզ կլինի, թե ովքեր են «գերակա ոլորտների ցածր տոկոսադրույքների տերերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում