Երևանում, հունիսի 14-ին, մահացու ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 11։20-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Լևոն Խ.-ն իր վարած BMW մակնիշի 01 ԼT 022 համարանիշի ավտոմեքենայով Ա. Բաբաջանյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 80-ամյա Ծաղիկ Գ.-ին և 3-ամյա Սերյոժա Գևորգյանին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից Սերյոժա Գևորգյանը տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: