ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները նահանջի ժամանակ կիրառում են «խանձված հողի» մարտավարությունը։ Այս մասին հայտնել են Հալեպ նահանգի՝ ազատագրված բնակավայրերի ականատեսները, փոխանցում է RIA Novosti-ն։
«Մեր հացի փուռը մինչ պատերազմն արտադրել է օրական մինչև 15 տոննա հաց, մենք ապահովել ենք դրանով 36 բնակավայրի։ Երբ սիրիական բանակը սկսեց շարժվել գյուղի ուղղությամբ, գրոհայինները հավաքեցին ու տարան բոլոր սարքավորումները»,-պատմել է Արան գյուղի բնակիչ Ահմադ Աս Սաֆարը։
Գյուղացիները պատմում են, որ ահաբեկիչները ոչնչացրել են սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները՝ հույսով, որ խաղաղ բնակչությունը չի վերադառնա փախստականների ճամբարներից։