Պենտագոնը մտադիր է ևս 4000 զինծառայող ուղարկել Աֆղանստան։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ պաշտոնապես այդ մասին ԱՄՆ ՊՆ-ն կարող է հայտարարել հաջորդ շաբաթ։ Նման քայլն ուղղված է Աֆղանստանում իրավիճակը մեռյալ կետից շարժելուն։
Այլ երկրում ԱՄՆ զորակազմի նման զգալի մեծացումը կդառնա առաջինը Դոնալդ Թրամփի համար, ով սկսել է պաշտոնավարումն այս տարվա հունվարից։