Հունիսի 14-ին, ժամը 20.15-ին, Երևանի Օհանովի փողոցի թիվ 8/1 շենքի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը՝ 1956 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 14-ին, ժամը 2.55-ին, «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 165-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը` 1983 թ. ծնված Արսեն Մխոյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: