Թուրքիայի Կեչրոր բերդաքաղաքից 5 կմ հարավ-արևելք գտնվող Չուկուրայվա գյուղի մոտ (Մեծ Հայքի Այրարատ նահանգ) վերջերս հայտնաբերվել է հայտնի հնագույն հայկական Ծառաքար վանական համալիրը:
Վանական համալիրից մնացել է միայն ներքին ժայռակերտ կառուցվածքը, իսկ արտաքին շինություններն անդարձ կորած են: Վանքը կազմված է եկեղեցուց, որն ունի իրար են կապված մի քանի մուտքեր, առնվազն 6 մատուռներ և հարակից այլ շինություններ: Այն հայտնի է իր հետաքրքիր կառուցվածքով ու քարե արձանագրություններով:
Վանքի մասին երկար ժամանակ մոռացված է եղել, քանի դեռ 1999-ին այնտեղ չի այցելել շոտլանդացի հետազոտող Ստեֆեն Սիմը և վանքի գոյության մասին հայտնել աշխարհին:
2010-ին արդեն Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը գիտական արշավներ է անցկացրել ու վանքի հետ կապված մեծաքանակ տեղեկություններ բացահայտել: Պարզվել է, որ այն Ծառաքարն է, որը հիշատակվել է միջնադարյան գրառումներում: 19-րդ դարի վերջին Ղևոնդ Ալիշանը հասանելի աղբյուրների օգնությամբ նշել էր տարածքը, որտեղ կարող էր կառուցված լինել վանքը:
Համալիրի կառուցման համար կիրառված ժայռի ապարները կարծես կտրված ծառի տարիքը մատնանշող օղակներ լինեն, հենց այդտեղից էլ առաջ է եկել համալիրի անվանումը:
Լուսանկարները ներկայացնում PeopleOfAr բլոգը: