Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Որքան ընդդիմությունը թույլ լինի, այնքան ֆորս-մաժորները իշխանության ներսում ուժեղ կլինեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը։

– Պարոն Դանիելյան, Դուք գրառում էիք արել, որ գործող իշխանության համար երկու կարևոր գործառույթ կա, որոնք իր գոյության համար կենսական են. ճանաչել տալ ընտրությունների արդյունքները և ճանաչել տալ քաղաքական հնչեղություն ունեցող դատավարությունների օրինականությունը: Երկու դեպքերում էլ «Ելք»-ի դերակատարությունը վճռական է ՀՀԿ-ի համար: Դրանո՞վ  է պայմանավորվում վերջին օրերին «Ելք»-ի դեմ բողոքի ակցիան:

– Ես չգիտեմ, թե ինչ «բողոքի ակցիաների» մասին է խոսքը: Տեղյակ չեմ նման ակցիաներից: Իսկ ինչ վերաբերում է իմ գրառմանը, ապա դա բավականին պարզ և հասկանալի տեսակետ է: Երբ քաղաքական հնչեղություն ունեցող դատավարության մասին խոսում է քաղաքական ուժը, ապա դա, բնականաբար, քաղաքական դիրքորոշում է: Քաղաքական հնչեղություն ունեցող դատավարությունը քաղաքական ուժը չի կարող գնահատել Քր. օրենսգրքի տեսանկյունով, դրա համար կան իրավապահ մարմիններ և դատարան: Գործող իշխանությունը շատ ծանր իրավիճակում է հայտնվել, ըստ էության չի կարողանում պատշաճ կերպով կազմակերպել դատական պրոցեսը՝ դահլիճը ամբաստանյալներին «հերոս» է վանկարկում, հանրային կարծիքը հիմնականում նույնպես նրանց կողմից է, դատավորը և մեղադրողները ակնհայտորեն կաշկանդված են, պաշտպանները չեն ճանաչում դատարանի անկողմնակալությունը: Այսինքն՝ տվյալ դեպքում պետությունը չի կարողանում կատարել իր հիմնական գործառույթը, ինչպես հարկն է իրականացնել իր բազիսային գործառույթը՝ դատել և պատժել: Դա շատ ծանր հետևանքներով է հղի, և դրա լրջությունը ոչ բոլորն են կարողանում ընկալել:

Հիմա վերադառնանք «Ելք»-ին: «Ելք»-ը ֆորմալ առումով բաղկացած է երեք կուսակցություններից: «Լուսավոր Հայաստանը» հստակ կերպով արտահայտել է իր դիրքորոշումը՝ «Սասնա ծռերին» հայտարարելով հանցագործներ, և դրանով շատ մեծ ծառայություն է մատուցել իշխող կուսակցությանը: Պետք է պահանջել, որ մյուս կուսակցությունները նույնպես հրապարակայնորեն հայտնեն իրենց տեսակետը, որից հետո մենք կկարողանանք կողմնորոշվել՝ դա «Ելք»-ի՞ միասնական տեսակետն է եղել, թե՞ «Լուսավոր Հայաստանի»:

– Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում հետընտրական զարգացումների բացակայությունը և շարունակ հայտարարությունները, որ արտախորհրդարանական հզոր բևեռ պետք է ստեղծվի:

– Հետընտրական զարգացումները համարում եմ փայլուն, կամ ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը: Փորձը ցույց է տալիս, որ հետընտրական զարգացումները միշտ ապակողմնորոշել են հանրությանը, իսկ ապակողմնորոշողների հիմնական նպատակը եղել է հանրությանը օգտագործելը իշխանության հետ «երկխոսության» մեջ մտնելու համար: Այսինքն՝ մատուցել ծառայություններ և ստանալ դիվիդենդներ: Շատ կարևոր էր, որ դժգոհության էներգիան չլիցքաթափվեց: Կարծում եմ՝ դա իշխող կուսակցության կոպիտ սխալն էր, որ նման մի բան ստվերային կերպով չկազմակերպեց:

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական «հզոր բևեռին», ապա հույս ունեմ, որ դա չի ստացվի, ցանկացած հզոր շարժում պետք է հասկանալի լինի հանրության համար, իսկ հանրությունն արդեն  սկսել է հասկանալ, թե ովքեր և ինչի համար են նման շարժումներ կազմակերպում: Եկեք փորձենք հասկանալ այսօր Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները. դա կարող է հուշել, թե Հայաստանում ինչ է պետք անել: Տեսեք, Ռուսաստանում քաղաքական ուժերը վարկաբեկվել են, և արդյունքում հայտնվել է մի բլոգեր, որը շատ կոնկրետ կարգախոս է առաջ քաշել՝ «գողերը պետք է նստեն», և ինչպես Գալուստ Սահակյանը կասեր՝ չի քաղաքականացնում իրավիճակը: Այդ շարժումը չի տեղավորվում Արևմուտք-Ռուսաստան հակամարտության օրակարգում, թույլ չի տալիս, որ որևէ քաղաքական կուսակցություն իր հետ միավորվի, և դրանց միջոցով իշխանությունը մանիպուլյացիաների ենթարկի շարժումը: Եվ արդեն կարողանում են հանրության տարբեր շերտերին մոբիլիզացնել շատ կոնկրետ խնդրի շուրջը: Այնպես որ, հույս ունեմ՝ քաղաքական ուժերը Հայաստանում նույնպես անգործ կմնան:

– Պարոն Դանիելյան, չեն դադարում խոսել հնարավոր ֆորս-մաժորներից: Արդյոք դրա նախադրյալները կա՞ն: Ի վերջո, այդ ֆորս-մաժորը կարո՞ղ է առաջանալ հենց իշխանության ներսում:

– Որքան ընդդիմությունը թույլ լինի, այնքան ֆորս-մաժորները իշխանության ներսում կլինեն ուժեղ: Դա Նյուտոնի երրորդ օրենքից է բխում: Որքան ուժեղ է ընդդիմությունը, այնքան մոբիլիզացվում է իշխանությունը: Երբ չկա ընդդիմադիր ուժ, պրոցեսները իշխանության ներսում են ընթանալու: Որքան խնդիրները «չքաղաքականացվեն», այնքան իրավիճակը կհստականա և կդառնա շատ պարզ. «գողերը պետք է նստեն»: Քաղաքական կոչվող ուժերը հանրությանն ընդամենը ապակողմնորոշում են և տարանջատում:

– Ըստ Ձեզ՝ կա՞, ի վերջո, Կարեն Կարապետյան-Սերժ Սարգսյան հակամարտություն, թե՞ ոչ: Ի՞նչ հանգուցալուծում այն կունենա:

– Կարեն Կարապետյան և Սերժ Սարգսյան հակամարտություն եթե անգամ կա, դա կարող է լինել ընդամենը միջանձնային հակասություն: Սերժ Սարգսյանը իշխող քաղաքական ուժի ղեկավար է, Կարեն Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի տեխնիկան, վարչապետն է: Որպեսզի նրանց միջև եղած հնարավոր հակասությունը մեզ հետաքրքրի, Կարեն Կարապետյանը պետք է ինքնորոշվի, այսինքն՝ հանդես գա իր քաղաքական ծրագրով, թեկուզ տնտեսական փաթեթավորմամբ: Օրինակ՝ կարող է հայտարարել՝ իր նպատակն է, որ տնտեսությունը տարանջատվի իշխող ուժից, լինի ազատ մրցակցություն և այլն: Կարեն Կարապետյանի ինքնորոշվելուց հետո նոր մեզ համար իմաստ կունենա տեսակետ հայտնելը, այսինքն՝ մենք նույնպես կկարողանանք ինքնորոշվել և կարծիք հայտնել:

 

Լուսանկարը՝ civilnet.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում