Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Հայկական ջուր՝ կատարցիներին. Ծոցի ճգնաժամը լայն հնարավորություններ է բացում Հայաստանի համար

Կատարի պետության շուրջ վերջին շաբաթներին առաջացած ճգնաժամը դարձել է ոչ միայն միջազգային, այլև հայկական լրահոսի ամենահետաքրքիր թեմաներից մեկը: Պարսից ծոցի արաբական միապետությունների հակամարտության մեջ հայ փորձագետները տեսնում են ոչ միայն մարտահրավերներ ընդհանուր տարածաշրջանի համար, այլև որոշ քաղաքական և տնտեսական հնարավորություններ, որոնցից կարող է օգտվել նաև Հայաստանը:

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից ենթարկվելով դիվանագիտական, քաղաքական և տնտեսական շրջափակման՝ արաբական այս փոքրիկ, բայց հարուստ պետությունը կանգնել է պարենային լուրջ խնդիրների առջև: Ստեղծված իրավիճակում Կատարին փորձում են օգնել Իրանը, Թուրքիան, որոնք ելնելով իրենց քաղաքական շահերից՝ կատարա-սաուդական դիմակայության մեջ հարում են Կատարի կողմը: Մասնավորապես, Իրանը պարենամթերքով բեռնված մի քանի օդանավ է ուղարկել Կատար:

Տվյալ համատեքտում առավել հատկանշական է այն փաստը, որ Կատարի դեմ սկսված դիվանագիտական դեմարշից օրեր առաջ Հայաստանը պետական մակարդակով քայլեր էր ձեռնարկել՝ Կատարի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները աշխուժացնելու ուղղությամբ: Հայկական կողմը նույնիսկ վերացրել է Կատարի հետ վիզային ռեժիմը:

Այս իմաստով ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ սա շատ լավ հնարավորություն է հայկական արտադրողների համար, որպեսզի կարողանան իրենց տեղը զբաղեցնել ֆինանսական հսկայական միջոցներ կուտակած Կատարի շուկայում: Մասնավորապես, Հայաստանը կարող է խմելու ջուր արտահանել Կատար:

«Խոսքը վաճառքում առկա խմելու ջրի մասին է: Հաշվի առնելով այս երկրի գնողունակ լինելու հանգամանքը՝ շատ լավ կլիներ, եթե հայկական արտադրողները կարողանային արագ իրենց տեղը գտնել կատարյան շուկայում: Այդ բացը որոշակիորեն լրացրել են իրանական և թուրքական ընկերությունները, բայց կարծում եմ՝ հաշվի առնելով Հայաստանի ունեցած հնարավորությունները՝ մեզ համար էլ ասպարեզ է բացվել, որպեսզի կարողանանք օգտագործել կատարյան շուկան՝ հայաստանյան ապրանքները, հատկապես պարենամթերքը արտահանելու նպատակով: Տեխնիկական իմաստով, կարծում եմ, ճիշտ կլիներ, որպեսզի Կատարում մենք ունենայինք առևտրական ներկայացուցչություն, քանի Հայաստանի ներկայությունը Կատարում ապահովում է ՀՀ դեսպանությունը Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ վերջինս խզել է կապերը Կատարի հետ, հետևաբար Կատարում մեր տնտեսական խնդիրներն առաջ տանելու համար որևէ մարմնի կամ անձի ներկայության կարիք կա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրանագետը:

Արևելագետի կարծիքով՝ այդ հնարավորությունը բավական հրապուրիչ է, բայց շատ կարևոր է նաև գործելու արագությունը, քանի որ մեր հարևան երկրները կարող են շատ արագ զբաղեցնել այդ շուկան. «Անհրաժեշտ է, որպեսզի նախ՝ հստակ գնահատենք իրավիճակը և հետո՝ հնարավորության դեպքում արագորեն քայլեր ձեռնարկենք թե՛ մասնավոր արտադրողների և թե՛ միգուցե նաև պետական մակարդակով»:

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, Կատարի ջրի պահանջարկը ծածկող երկրներ շատ կլինեն, պարզապես հայ-կատարական բարձր մակարդակի հարաբերությունների խորապատկերին լավ հնարավորություն կա կատարյան շուկայի մի մասը զբաղեցնելու:

«Սա լուրջ հնարավորություններ կստեղծի մեր տնտեսության զանազան ճյուղերի զարգացման, դրանց ընդլայնման համար»,- ավելացրեց Վարդան Ոսկանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում