Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

Առաջիկայում «Մատաղիսի» գործով խոշտանգումների մասով նոր քննություն կսկսվի

Առաջիկայում Հատուկ քննչական ծառայությունում կվերսկսվի Մատաղիսի գործով խոշտանգումների մասով գործի քննությունը: «Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործի վերաբացման համար դիմում ներկայացրած Արայիկ Զալյանը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Զալյանի ներկայացրած դիմումը, որով նա խնդրել էր պարտավորեցնել նախաքննական մարմնին խոշտանգումների մասով նոր քննություն սկսել:

«2016 թվականին ՄԻԵԴ որոշումից հետո ես դիմել էի վճռաբեկ դատարան՝ վերանայման վարույթ հարուցելու պահանջով: Գործը վերանայվեց, դիմումը բավարարվեց, բեկանվեց վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվեց առաջին ատյան՝ նոր քննության: Հիմա էլ առաջին ատյանը բավարարեց մեր՝ դեռևս 2005 թվականից ներկայացրած դիմումը և գործը ուղարկեց նոր քննության: Այսինքն՝ շուտով խոշտանգումների մասով նոր քննություն է սկսվելու»,- ասաց Զալյանը՝ հավելելով, որ որևէ վստահություն չկա, որ գործով արդարացի քննություն կլինի, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

«Որևէ վստահություն չկա, բայց, այնուամենայնիվ, պետք է դիմել, ընթացակարգերը պահել, որպեսզի հնարավոր լինի հետագայում ՄԻԵԴ դիմել»,- հավելեց Զալյանը:

Հիշեցնենք, որ անցած տարի մարտ ամսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մատաղիսի գործով կայացրեց վճիռ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվեց 50 հազար եվրո վճարել Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին:

Հիշեցնենք նաև, որ 2004թ. ապրիլի 19-ին ԼՂՀ Մատաղիսի զորամասի ժամկետային զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը հրավիրվել են հրամանատարի սենյակ՝ 2003թ. դեկտեմբերին սպանված երկու զինծառայողների գործով հարցաքննության նպատակով: Սկզբում նրանք հարցաքննվել են որպես վկաներ, ապա զինվորական ղեկավարությունը փորձել է բռնությամբ ստիպել, որ վերջիններս ընդունեն մեղքը:

Ի տարբերություն Ա. Զալյանի և Մուսա Սերոբյանի՝ Ռազմիկ Սարգսյանը ճնշումների ներքո ընդունել է իր և երկու ծառայակիցների մեղքը:

2005թ. մայիսին Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը դատապարտվել են նախ՝ 15 տարվա, ապա ցմահ ազատազրկման և ազատազրկման վայրում անցկացրել 3 տարի: 2012թ. դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվեցին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Սակայն մինչ արդարացումը նրանք գանգատ էին ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Զալյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը Եվրոպական դատարանը, սակայն, բավարարել է մասնակի. Եվրադատարանը թեև ապացույցների անբավարարության պատճառով չէր հայտնաբերել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի արգելման մասով, սակայն արձանագրել է, որ խախտում է տեղի ունեցել խոշտանգման ենթարկվելու վերաբերյալ բողոքների արդյունավետ քննության պահանջի մասով:
Այսքանից հետո էլ, սակայն, մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել երեք զինծառայողներին երեք ամիս Ռազմական ոստիկանությունում պահելու, նրանց խոշտանգելու և ինքնախոստովանական ցուցմունք կորզելու համար: Ավելին, այս գործով քննիչ Արմեն Հակոբյանը դրանից հետո զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ և ներկայումս ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետն է:

Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասով ՄԻԵԴ-ն ապացուցված չհամարեց կոնվենցիայի խախտումների փաստը, քանի որ Հայաստանում այդ ժամանակ խոշտանգումների փաստը չի քննվել. «Եթե ինչ-որ մեկը ենթարկվում է խոշտանգումների, ինքը հնարավորություն չունի հավաքելու ապացույցներ իր խոշտանգումների վերաբերյալ: Այստեղ պետության վրա է դրվում պարտավորությունը: Խոշտանգումների վերաբերյալ բողոքները շատ են, ու քանի որ դրանց քննությունը արդյունավետ չի եղել, ամենքին շատ մեծ փոխհատուցումներ են տրվել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում