Tuesday, 23 04 2024
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հունաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:

Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը բարեկամական է գնահատել դարերի պատմություն ունեցող հայ-հունական հարաբերությունները եւ փաստել, որ երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը բարձր հիմքերի վրա է: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար, ինչպես նաեւ տեղեկացրել, որ թե Հայաստանի, թե Արցախի Հանրապետության խորհրդարանները միաձայն ընդունել են Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում կարեւորել է Ցեղասպանության միջազգային դատապարտումն ու ժխտողականության դատապարտման հարցում երկու երկրների ջանքերի միավորումը, քանի որ, ըստ ԱԺ փոխնախագահի, դա քայլ է հանուն մարդկության իրավունքների պաշտպանության, իսկ Հունաստանը՝ որպես ժողովրդավարության օրրան, այստեղ անելիք եւ ասելիք ունի:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցին: Էդուարդ Շարմազանովը մեկ անգամ եւս նշել է. «Արցախի հարցը տարածքային վեճ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացման հարց է. ժողովուրդ, որն ուզում է իր պատմական հայրենիքում որոշել իր ճակատագիրը: Արցախի ժողովրդի պայքարն ազատության պայքար է, եւ քաղաքակիրթ աշխարհը պետք է սատարի արցախցիների ազատության պայքարին»:

ԱԺ փոխնախագահը, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտությունը, անհրաժեշտ է համարել ակտիվացնել թե միջխորհրդարանական հարաբերությունները տարբեր մակարդակներում, թե հայ-հունական համագործակցությունը միջազգային տարբեր հարթակներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ ընդունելության համար՝ տիկին դեսպանը եւս կարեւորել է միջխորհրդարանական կապերի սերտացման, ինչպես նաեւ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը եւ մշակութային կապերի ընդլայնումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում