Հունիսի 14-ին Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը հաստատել է Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ու նրանց հարևանուհու միջև համաձայնությոնը, ով հումորիստ ամուսինների դեմ հայց էր ներկայացրել բնակարանի հեղեղվելու պատճառով: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:
Ըստ փաստաթղթի՝ Եվգենի Պետրոսյանը տուժածին 269 000 ռուբլի կվճարի. 215.000 ռուբլի՝ բնակարանի վերանորոգման համար, մնացած գումարը՝ դատավարության ընթացքում հայցվորի արած ծախսերի դիմաց:
Սկզբում Պետրոսյանի հարևանուհին 440 հազար ռուբլի էր պահանջում՝ ներառյալ բարոյական վնասը: