Աֆղանստանի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են 43 գրոհայինի։ Այդ մասին հաղորդում է «Սինհուա»-ն՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը։
Աղբյուրի համաձայն՝ ՌՕՈՒ-ն հարվածել է Մարջա շրջանում գտնվող գրոհայինների ապաստանին։ Սպանվածների թվում են նաեւ «Թալիբան» խմբավորման բարձրաստիճան անդամներ։ Ավիահարվածից նաեւ մեծ թվով զենք ու զինամթերք է ոչնչացվել։