ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նոյեմբերի 15-17-ը պաշտոնական այցով մեկնել է Բրյուսել:
Պաշտպանը հանդիպումներ է ունենալու Եվրոպական հանձնաժողովի` Ռուսաստանի հետ հարաբերությունների բաժնի ղեկավար, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրեն Գունար Վիեգանդի, Եվրոպական խորհրդարանի մարդու իրավունքների ենթակոմիտեի նախագահ Հեյդի Հաութալայի, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայկացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ:
Ա. Հարությունյանը հանդիպելու է նաև բուլղարացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի անդամ Ա Կովաչևին և ԵՄ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական համագործակցության կոմիտեի պատվիրակության ղեկավար Միլան Կաբրնոշին:
Պաշտոնական այցի ընթացքում պաշտպանը Եվրոպական խորհրդարանում հանդես է գալու «Քաղաքական համակարգի կապիտուլյացիան`մարդու իրավունքների առջև» վերնագրով ելույթով: