Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Սաուդյան Արաբիային մեղադրել է Իրանում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին աջակցելու մեջ։ Այս մասին հաղորդում է «The Independent»-ը։
Զարիֆը հղում է կատարել հետախուզությունը, որում նշվում է, որ սաուդիտները ակտիվ մասնակցում են իրանական սահմանամերձ Բելուջիստան նահանգում ահաբեկչական խմբավորումների նախապատրաստմանը:
Ավելի վաղ՝ հունիսի 7-ին, Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը հայտարարել է, որ Իրանում կայացած ահաբեկչությունների ետևում կանգնած է Սաուդյան Արաբիան։