Հարավկորեական Samsung ընկերությունը մտադիր է շուկա հանել վերականգնված Galaxy Note 7 սմարթֆոնը: korrespondent.net-ի փոխանցմամբ` գաջեթի նոր դեբյուտը հայրենի շուկայում կկայանա հուլիսի 7-ին:
Աղբյուրի հաղորդմամբ` վերանորոգված սմարթֆոնի արժեքը կկազմի 740-760 000 հարավկորեական վոն (655-675 ԱՄՆ դոլար): Հայտնի է նաև, որ նորացված գաջեթը համալրված է լինելու Bixby վիրտուալ օգնականի հավելվածով:
Բացի այդ, նշվում է, որ նոր գաջեթները կտարբերվեն հետին վահանակին R տառի առկայությամբ:
Սպասվում է, որ սմարթֆոնը վաճառքի կհանվի Ասիայի երկրներում, սակայն մի շարք փորձագետներ կարծում են, որ այն խանութներում կհայտնվի նաև ԱՄՆ-ում ու Եվրոպայում: