Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Beeline-ը երկրորդ անգամ դարձավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կորպորատիվ անդամը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը երկրորդ անգամ Beeline-ին շնորհում է կորպորատիվ անդամակցություն: Հանդիսավոր արարողության ժամանակ Կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին հանձնեց «Բարերար» մակարդակի կորպորատիվ անդամակցության վկայագիր` 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում մանկական ու երիտասարդական կրթական ծրագրերը հովանավորելու համար: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նաև հատուկ շնորհակալագիր հանձնեց Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությանը փոխարդյունավետ և երկարաժամկետ համագործակցության համար:

2016-2017թթ. ուսումնական տարվա ընթացքում Beeline-ի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցության արդյունքում կենտրոնում իրականացվել է հինգ մանկապատանեկան և ընտանեկան կրթական ծրագիր, որոնց շրջանակներում կազմակերպվել է ավելի քան 100 կրթական դասընթաց: Ընդհանուր առմամբ, ավելի քան 2300 դպրոցականներ և ընտանիքներ մասնակցել են կրթական ծրագրերին, իսկ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը ներգրավվել են նաև շուրջ 10 000 այցելուներ:

«Բարձր գնահատելով մեր գործընկեր Beeline-ի շարունակական հովանավորությունը և աջակցությունը Կենտրոնի կրթական ծրագրերին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Beeline-ին երկրորդ անգամ շնորհում է կորպորատիվ անդամակցություն: Այս կերպ մենք ոչ միայն հայտնում ենք մեր երախտագիտությունն աջակցության համար, այլև մեր պատրաստակամությունը հետագա փոխշահավետ համագործակցությանը: Կորպորատիվ անդամակցությունը թույլ կտա ընկերության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով այցելել Կենտրոնի ցուցահանդեսները և միջոցառումները, նրանց կառաջարկվեն հատուկ հրավերներ և շրջայցեր, որոնք թույլ կտան մեր գործընկերոջ բիզնես-կյանքը հարստացնել արվեստի լիցքերով»,–ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

«Թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել իմ և Ընկերության աշխատակիցների անունից կորպորատիվ անդամակցության կարգավիճակին արժանանալու համար: 2011 թ.-ից ի վեր համագործակցում ենք Կենտրոնի հետ և երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ այստեղ պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: Հայաստանում Beeline-ի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների և նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն»,-նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։ա

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում