Ադրբեջանի իշխանությունների դեմ հանդես եկող լրագրող, ադրբեջանական 7gün.az կայքի գլխավոր խմբագիր Դավիդ Շիրալիևը 2014 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից ապօրինի ձերբակալվել է և մինչ օրս անազատության մեջ բռնության ու կտտանքների է ենթարկվում: Տեղի bastainfo.com կայքի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Շիրալիևի փաստաբանը:
Վերջինս նաև կոչ է արել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, հասարակական կազմակերպություններին՝ խորն ուսումնասիրել այս հարցը: Փաստաբանն ավելացրել է նաև, որ 2014 թվականից սկսած՝ իր և իր պաշտպանյալի նկատմամբ բազմաթիվ սպառնալիքներ են հնչեցվել, իսկ Շիրալիևի եղբայրը դաժանորեն սպանվել է: