Boeing ընկերությունն անցել է կոմերցիոն ուղևորատար, ավտոնոմ ինքնաթիռների ստեղծման հնարավորության հետազոտմանը, որոնց ավտոպիլոտային համակարգում կօգտագործվի արհեստական ինտելեկտը՝ թռիչքի ընթացքում որոշումների ընդունման համար։ Այս մասին հայտնում է igate պորտալը։
Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ ավտոնոմ տեխնոլոգիաների հանդեպ Boeing-ի հետաքրքրությունը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է նաև ողջ աշխարհում օդաչուների պակասով, և այդ խնդիրը հետագայում էլ ավելի կսրվի, քանի որ ավիափոխադրումների գլոբալ պահանջարկը շարունակում է աճել։