Այսօր Երեխաների ծանր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Աշխարհում, այդ թվում Հայաստանում, բազմաթիվ երեխաներ են ներգրավված աշխատանքում, այդ թվում՝ արգելված բնույթի։
2016 թվականի դեկտեմբերին ԱՎԾ-ն, Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համատեղ, 2015 թվականի ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հրապարակել է այդ մասին զեկույց, համաձայն որի՝ Հայաստանում կա 52 հազար աշխատող երեխա:
ԱՎԾ-ի հետազոտությանը մասնակցել է 5-17 տարիքային խմբի 453 հազար երեխա, որի 9%-ը կամ 39,300 երեխա ընդգրկված է եղել երեխայի համար արգելված համարվող աշխատանքում: