Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Կամավորությունը՝ արժեհամակարգ

Երկրին և հասարակությանն օգտակար լինելու ցանկությունը, տարիներ շարունակ կամավորության գաղափարի շուրջ է համախմբել ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցներին: Անտարբերությունը մերժելու և պատասխանատվությամբ առաջնորդվելու սկզբունքը հոգեհարազատ է ավելի քան տասը տարի Հայաստանի շուկայում գործող ընկերության աշխատակիցներին: Նրանք ձգտում են լինել այնտեղ, որտեղ կա օգնելու իրական հնարավորություն և աջակցել՝ համակարգված ձևով: Այդ աջակցությունը պարբերաբար դրսևորվում է կոնկրետ աշխատանքով, որի իրականացման որոշումը կայացնում և նյութական միջոցներ են տրամադրում կազմակերպության տարբեր վարչությունների աշխատակիցները:

2016թ. ապրիլյան իրադարձություներից հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ի Ֆինանսների և հաշվապահության վարչության աշխատակիցները հանդես են եկել օգտակար լինելու հերթական նախաձեռնությամբ: Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ այցելությունից հետո, նրանք ստանձնել և յուրաքանչյուր ամիս 100-150-հազարական դրամ աջակցություն են տրամադրել հայրենիքի պաշտպանության ընթացքում առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերած հայորդիներից 3-ի ընտանիքին: 2016թ. մայիսից մինչև օրս նրանց հատկացվել է ավելի քան 3,5 մլն դրամ: Միանվագ ֆինանսական աջակցություն է տրամադրվել 2 ընտանիքի, իսկ 2 զինվորի համար կառուցվել է բաղնիք և սանհանգույց: Այդ ամենի համար կամավորներն իրենց անձնական միջոցներից հատկացրել են ևս 1,7 մլն դրամ:

«Հպարտ եմ մեր աշխատակիցների նախաձեռնությամբ: Հաճելի է տեսնել, թե ինչպես են նրանք համախմբվում նույն արժեհամակարգի շուրջ: Առաջին տարին չէ, որ կոնկրետ հենց այս վարչությունը կամավորության սկզբունքով ծրագիր է իրականացնում՝ օգտակար լինելով մեր հայրենակիցներին: Դրսևորած մարդասիրությունն և ներդրումն անգնահատելի են»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հաշմանդամ զինվորականներին օգտակար լինելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի թիմը համագործակցել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ հետ և բժշկական քայլակ է տրամադրել «Քայլմեդ» վերականգնողական կենտրոնին: Կամավորության շուրջ համախմբվածներին հաջողվել է շուկայականից զգալի ցածր արժեքով ստանալ վերականգնողական թերապիայի համար կարևոր քայլակը՝ մասնագետներին ձերբազատելով այն վարձակալելու անհրաժեշտությունից: Անհրաժեշտ բոլոր դետալները ձեռք բերելուց հետո, քայլակը հավաքվել է մեր երկրում: Կառուցվածքի շնորհիվ այն հեշտությամբ հարմարեցվում է յուրաքանչյուրին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսների և հաշվապահության վարչությունը տարվա ընթացքում «Քայլմեդ»-ին կտրամադրի ևս երեք քայլակ: Ընդհանուր առմամբ, կամավորության արդյունքում, այս վարչության կողմից ցուցաբերվել է շուրջ 6 մլն դրամի աջակցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում