Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ԴիջիԹեքին Ucom-ը և PicsArt-ը խոսել են ՀՀ-ում արհեստական բանականության զարգացման խիստ անհրաժեշտության մասին

Հոբելյանական՝ 10-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումի ընթացքում հունիսի 9-10 կայացած հայկական Ucom և PicsArt ընկերությունները կլոր-սեղան քննարկում նախաձեռնեցին «Արհեստական բանականության զարգացումը Հայաստանում և կիրառումը բիզնեսում» թեմայով։ Ծավալված զրույցի ընթացքում մասնակիցներն անդրադարձան համաշխարհային ամենաթրենդային թեմային այն տեսանկյունից, որ Հայաստանում արհեստական բանականության զարգացումը դեռևս սաղմնային վիճակում է։ Մտքեր հնչեցին, որ ոլորտի մասնագետներ նախապատրաստող ԲՈՒՀ-երում մեքենայական ուսուցմանը զուգընթաց անհրաժեշտ է անպայման հրավիրել այնպիսի մասնագետների, ովքեր ոչ միայն ունակ են տեսական գիտելիքներ փոխանցել, այլև նպաստել ուսանողների շրջանում գործնական հմտությունների ձևավորմանը։ Այս մասին տեղեկացնում է «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժինը:

«Ucom-ի հետ համատեղ կիսվեցինք PicsArt-ի փորձով: PicsArt-ն արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտում արդեն մեծ փորձ է ձեռք բերել: Հանդիպման շրջանակում քննարկեցինք, թե ինչպես զարգացնել եւ Հայաստանը մրցունակ դարձնել այս ոլորտում, ինչպիսի կադրեր ապահովել եւ ինչ թրեյինգներ ու ուսուցողական միջոցառումներ իրականացել», – նշեց PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակի տեխնիկական եւ գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը:

Կրթական բացն այս պահին յուրաքանչյուր ընկերություն իր ձևով է լրացնում։ Ucom-ը և PicsArt-ը համատեղ դասընթացներ են իրականացնում, որոնց ընդհանուր տևողությունը 5 ամիս է։ 600 հայտից ընտրված 30 մասնակիցները հիմնականում միջազգային օլիմպիադաների հաղթողներ են, գիտությունների թեկնածուներ են, ում բախտ է վիճակվել ուսանելու արտասահմանյան ԲՈՒՀ-երում կրթություն ստացած մասնագետների մոտ։ Վերջիններիս շարքում ընդգրկված են Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտն ավարտած մասնագետներ, Google ընկերությունում աշխատած անձինք, Ռուսաստանի առաջատար ՏՏ ընկերություններում աշխատող ինժեներներ և այլն։ Ինտենսիվ դասընթացի ավարտին մնացել է 3 ամիս։

«Ucom-ում դեռ տարիներ առաջ ենք հասկացել, որ նորագույն տեխնոլոգիաների առաջխաղացման ու նորարարական պրոդուկտների ստեղծման համար մեզ անհրաժեշտ են այնպիսի մասնագետներ, ում դեռ դպրոցական տարիքից սովորեցրել են մտածել և վերլուծել, ստեղծել ու կերտել, այլ ոչ սպառել։ Այդ նպատակով է, որ 5-րդ դասարանից սկսած մեծապես աջակցում ենք «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում սաների կրթական գործընթացին։ Ինժեներական մտածողությամբ երեխաներն են, որ ունակ կլինեն ընկալելու թվային դարաշրջանի մարտահրավերներն ու անդադար կրթվելու արդյունքում կդառնան այնպիսի մասնագետներ, որոնք այսօր խիստ անհրաժեշտ են Ucom-ի և PicsArt-ի նման հայկական ընկերություններին», – ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։

Քննարկման ավարտին մասնակիցները դեռ շարունակում էին մտքեր փոխանակել ոլորտի զարգացման հնարավոր բիզնես նախագծերի շուրջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում