Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Քանի պապան սաղ ա, երեխեքը շոկոլադ են ուտելու». Ռուբեն Հայրապետյանի երազանքն իրականացավ

«Մեկ ընտանիքի պես ենք: Չեք պատկերացնի՝ ինչ գեղեցիկ կոլեկտիվ ենք ձևավորել հավաքականում: Մեկ ընտանիք ենք դարձել: Դարձել ենք այն հավաքականը, որի մասին մենք միշտ երազել ենք: Մի՛ տվեք այդ անունները, որոնք կգան, մոլախոտի պես կմտնեն և կքայքայեն մեր հավաքականը: Հիմա հիանալի մթնոլորտ է հավաքականում: Մեկ ընտանիք է: Թողեք հավաքականը հանգիստ իր խաղերը խաղա». այս հայտարարությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն արել էր Մոնտենեգրոյի հետ հանդիպումից մոտ մեկ շաբաթ առաջ՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք ազգային թիմի կազմում նորից տեսնենք դարպասապահ Գևորգ Կասպարովին:

Հայկական ֆուտբոլի ընտանիքի հոր կամ պապայի երազած հավաքականը Պոդգորիցայում ուղղակի նվաստացրեց Հայաստանը: Եթե Հայրապետյանը նման հավաքականի մասին էր երազել, ապա կարելի է նրան շնորհավորել երազանքի իրականացման կապակցությամբ և խնդրել հեռանալ ֆուտբոլային ընտանիքից: Շատ ֆուտբոլասերներ խայտառակ պարտության մեջ մեղադրում են ֆուտբոլիստներին, հավաքականի մարզչին, բայց նրանք ամենևին մեղք չունեն տեղի ունեցածի մեջ: Նրանք արեցին այն, ինչ կարող էին:

Մոնտենեգրոյի դեմ ըստ էության չունեինք դարպասապահ, չունեինք պաշտպանություն, չունեինք հարձակվող: Ֆուտբոլային ընտանիքի հայրը ՀՖՖ-ն գլխավորում է արդեն 15 տարի: Այդ 15 տարիների ընթացքում նրան և նրա գլխավորած ֆուտբոլային համակարգին այդպես էլ չհաջողվեց պատրաստել գեթ մեկ նորմալ դարպասապահ: Ֆուտբոլային համակարգին չհաջողվեց պատրաստել գեթ մեկ նորմալ հարձակվող: Հայրապետյանի ֆուտբոլային սերնդի պատանեկան հավաքականները այսօր ընտրական մրցաշարերում մինչև 20 գոլից ավելի բաց չեն թողնում՝ Երևան չեն վերադառնում: Այդ տղաները վաղը պետք է խաղան ազգային հավաքականո՞ւմ:

Ունեինք-չունեինք մեկ հարձակվող ունեինք՝ ի դեմս Յուրա Մովսիսյանի, որին Հայրապետյանը վռնդեց: Հայաստանի մասշտաբով միակ նորմալ դարպասապահ Գևորգ Կասպարովը ևս պապայի սև ցուցակում է: Առանց զրահաբաճկոնի կրակահերթի տակ չեն կանգնում: Նման պատասխանատու խաղում Արսեն Բեգլարյանին դարպասը վստահելը ինքնասպանություն էր: Բախտի բերմամբ կարելի է հաղթել մեկ անգամ, երկու անգամ, բայց ոչ ավելի: Կարիբյան ծովից սիրողական մակարդակի ֆուտբոլիստներին հրավիրելով և ընկերական հանդիպում անցկացնելով՝ հավաքական չեն փորձարկում: Ո՞ւմ կամ ինչի վրա էիք հույսներդ դրել. որ Հենրիխ Մխիթարյանը մեկ-երկու գոլ ոնց էլ լինի՝ կխփի՞:

«Չեմ կարծում, որ խաղը կախված է միայն Հենրիխ Մխիթարյանից։ Կարծում եմ՝ այդ պարտությունները հոգեբանական բնույթ ունեին։ Հենրիխը մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, բայց եթե չլինեն մյուս տասը, ինչպես ասում են՝ «մեկը դաշտում զինվոր չէ»։ Հենրիխը պետք է թիմին, իսկ թիմը՝ Հենրիխին»,- Մոնտենեգրոյի հետ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե առանց Հենրիխ Մխիթարյանի թիմը չի վաստակել ոչ մի միավոր, իսկ նրա վերադարձից հետո հաղթել է երկու խաղում։

Երբ համակարգը, տվյալ դեպքում՝ ֆուտբոլային ռեժիմն արդեն սպառված է, Մխիթարյանը ոչինչ չի կարող անել: ԱՄՆ ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեկո Իսկանդարյանը, անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի խայտառակ պարտությանը, հայտարարել էր. «Հայաստանի այս հավաքականն ավելի լավ կաներ առհասարակ չներկայանար խաղին: Ոչ մի «սիրտ», ոչ մի մարտավարություն: Չեմ մեղադրում Մխիթարյանին՝ չփորձելու համար»:

Ցավալին այն է, որ այսօր իրավիճակը փրկելու որևէ հեռանկար չի նշմարվում: Քանի դեռ հայկական ֆուտբոլը գտնվում է ՀՖՖ ներկայիս նախագահի բռի մեջ, նման խայտառակությունները շարունակական են լինելու, ասել է թե՝ «քանի պապան սաղ ա, երեխեքը շոկոլադ են ուտելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում