Wednesday, 24 04 2024
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը

Այսօր պատերազմի վերսկսման հավանականությունն ավելի քիչ է. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության արտգործնախարարի նախկին տեղակալ, Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը մեծ ակնկալիքներ չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական այցելությունից տարածաշրջան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) նախատեսված տարածաշրջանային այցի շրջանակում հունիսի 10­-ին Երևանում հանդիպում կունենան ՀՀ նախագահի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ: Երևանից համանախագահները մեկնելու են Ստեփանակերտ, իսկ այնուհետև լինելու են Ադրբեջանի մայրաքաղաքում՝ Բաքվում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով համանախագահների այցի մասին՝ Մասիս Մայիլյանը կարծիք հայտնեց, որ միջնորդներն ըստ երևույթին ճշտելու են կողմերի դիրքորոշումները, ծանոթանալու են իրավիճակի հետ:

«Համանախագահների այցը հետաքրքիր է հատկապես իրենց վերջին հայտարարությունից հետո, որը հասցեական էր: Նաև սպասելիքներ չկա այն առումով, որ մոտ ժամանակներս պիտի փոփոխություններ լինեն համանախագահների կազմում: Հավանաբար նրանք ավելի արդյունավետ կսկսեն աշխատել այն ժամանակ, երբ Մինսկի խմբի նոր կազմ կլինի, որովհետև այս կազմից երևի միայն Պոպովը կմնա, իսկ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները, ինչպես Ռուսաստանի արտգործնախարարն է ասել, փոխարինվելու են»,- մեկնաբանեց Մասիս Մայիլյանը:

Փորձագետի խոսքերով՝ համանախագահներն անկախ ամեն ինչից ջանքեր են գործադրում զինված հակամարտության վերսկսումը կամ հրադադարի խախտումները կանխելու ուղղությամբ, իսկ պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները լրատվական դաշտում ակտիվացել են Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) վերջին զեկույցի հրապարակումից հետո: Ասելով, որ ճգնաժամային խմբի փորձագետները մտահոգություն են հայտնել հակամարտության գոտում ստեղծված վտանգավոր իրադրության կապակցությամբ, Մայիլյանը միաժամանակ նկատեց, որ ճգնաժամային խումբը դեռևս 2006 թվականից սկսած մշտապես կանխատեսում է նոր պատերազմ, բայց լայնածավալ ռազմական գործողություններ եղան միայն 2016 թվականի ապրիլին:

«Ես համամիտ եմ այն կարծիքի հետ, որ նման գնահատականներն ավելի շատ ուղղված են արտաքին խաղացողներին, որպեսզի միջնորդներն ավելի ակտիվ աշխատեն և ավելի մեծ ուշադրություն դարձնեն այս հակամարտությանը: Բայց ընդհանուր առմամբ, եթե համեմատենք ապրիլից առաջ և հիմա, ապա այսօր պատերազմի վերսկսման հավանականությունը ավելի քիչ է, որովհետև ուժերի բալանս է ստեղծվել: Արցախի կողմից ինժեներական կառույցների ստեղծումը, առաջնագծի տեխնիկական հագեցումը, նաև նոր զինտեխնիկայի ձեռքբերումը բալանս են ստեղծել, որը նվազեցնում է պատերազմի վերսկսման հնարավորությունը»,- ավելացրեց Մասիս Մայիլյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում