Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

18 ամսում շտկել այն, ինչն ավերվել էր 6 վայրկյանում. Medya Gunlugu, Թուրքիա

Ինչ վերաբերվում է Մոսկվայի հետ հարաբերություններին, Թուրքիայում տիրում է ոգևորված տրամադրություն։ Ինչպես հայտնի է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վերջապես, ստորագրել է տնտեսական պատժամիջոցների չեղարկման մասին հրամանը։

Ճիշտ է, այն նույն «հայտնի լոլիկային արգելքը» և թուրք քաղաքացիների նկատմամբ վիզային ռեժիմը պահպանվում են, սակայն, եթե հիշեք, որտեղից և ուր ենք հասել, ապա ակնհայտ կդառնա, որ մենք իրավունք չունենք թերագնահատելու ձեռք բերվածը։ Եկեք սկզբում թարմացնենք մեր հիշողությունը… Ինչու՞ էին սահմանվել պատժամիջոցները՝ գրում է Medya Gunlugu պարբերականի գլխավոր խմբագիր, ռուսական հարցերով փորձագետ Ջենկ Բաշլամըշը։

«2015 թվականի նոյեմբերի 24-ին Թուրքիան խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռն այն հիմնավորմամբ, որ այն 6 վայրկյանով խախտել էր թուրքական օդային տարածքը։ 4 օր անց՝ նոյեմբերի 28-ին Պուտինը, ով չափազանց կտրուկ էր արձագանքել, որոշում էր ընդունել շատ ոլորտներում տնտեսական պատժամիջոցների սահմանման վերաբերյալ՝ զբոսաշրջությունից մինչև թարմ միրգ-բանջարեղենի ներկրում։

Քանի որ վերջին 25 տարում երկու երկրների տնտեսությունները գրեթե միահյուսվել էին միմյանց, պատժամիջոցներն իրականում վնաս պատճառեցին նաև Ռուսաստանին, սակայն գլխավորապես, պարտվել է Թուրքիան։

Չնայած այդ թեմայով շրջանառվում են տարբեր թվեր, համաձայն ընդհանուր եզրակացության, ռուսական ինքնաթիռի ոչնչացումը Թուրքիային արժեցել է մոտ 15 մլրդ դոլար։ Այդ իսկ պատճառով Անկարան ջանքեր է գործադրել «հաշտեցման» ուղղությամբ և միջնորդների միջոցով փորձել «փափկեցնել» Պուտինին։

Իրականում վնասը չի սահմանափակվել միայն տնտեսությամբ։ Օրինակ, Թուրքիան հայտնվել է Սիրիայից փաստացի կտրված վիճակում։

Արդյունքում 2016 թվականի օգոստոսի 9-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ձեռքսեղմմամբ փոխանակվել Պուտինի հետ։

Այլ կերպ ասած՝ մինչ «ինքնաթիռային ճգնաժամին» պաշտոնապես վերջակետ դնելը, անցել է 9 ամիս։

Պաշտոնական վերջակետ դրվեց, սակայն «փաստացի հաշտեցման», և հենց արգելքների հանման համար պետք է անցներ ևս 9 ամիս։

Իրականում ջանքերի արդյունքում, որոնք գործադրվել են 18 ամսվա ընթացքում, մինչ 2015-ի նոյեմբերի 24 ընկած շրջանին վերադարձ տեղի չունեցավ, քանի որ որոշ արտադրատեսակների հանդեպ սահմանված արգելքները պահպանվում են, թուրք քաղաքացիների նկատմամբ շարունակում է գործել վիզային ռեժիմը։ Ավելին, համարվում է, որ մրցույթները, որոնք արգելքի տակ հայտնված թուրքական շինարարական ընկերություններն այդ ժամանակ չեն կարողացել ստանալ Ռուսաստանում, կազմում են առնվազն 3-4 մլրդ դոլար։

Ռուսական ինքնաթիռի ոչնչացումը շատ է քննարկվել։ Արդյունքում ի հայտ են եկել նաև այնպիսիք, ովքեր դրանում մեղադրել են Ֆեթուլահ Գյուլենի FETÖ ահաբեկչական կազմակերպությանը, սակայն ամենահեղինակավոր անձանցից այդ թեմայով որևէ հայտարարարություն չենք լսել։

Թուրքիան, հավանաբար, իրավացի էր, երբ խոցեց ռուսական ինքնաթիռը, սակայն միջազգային հարաբերություններում միայն իրավացի լինելը բավարար չէ։ Քայլերը, որոնք դուք անում եք, առաջին հերթին չպետք է վնասեն անձամբ Ձեզ, և հենց սկզբից անհրաժեշտ է կանխատեսել դա։

2015 թվականի նոյեմբերի 24-ին կտրվե՞ր արդյոք կրակելու հրաման, եթե այդ առավոտյան հայտնի լիներ, որ ռուսական ինքնաթիռի ոչնչացումը կվերածվի 18-ամսյա ճգնաժամի և բազմամիլիարդանոց վնասի։

Անշուշտ, ոչ։

Մինչ ուժերով չափվելն այնպիսի «ահեղ» երկրների հետ, ինչպիսին Ռուսաստանն է, անհրաժեշտ է 10 անգամ մտածել։ Դա հարցի մի հարթությունն է։

Մյուս կողմից՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև այսպես թե այնպես միշտ էլ գոյություն է ունեցել պատմականորեն ստեղծված անվստահություն։ Խորհրդային միության փլուզումից հետո վստահության մթնոլորտի ստեղծումը շարունակվել է մոտ 20 տարի։ Փոխադարձ վստահությունը, որն ապահովվել էր 20-ամյա ջանքերի շնորհիվ, կործանվել է 6 վայրկյանում։

Այն, ինչը կործանել էր 6 վայրկյանում, դրա վերականգնման համար 18 ամիս պահանջվեց։

Նույնիսկ հիմա չի կարելի ասել, որ երկու երկրները լիովին վստահում են միմյանց։ Կարճ ասած՝ կործանելը հեշտ է, ստեղծելը՝ դժվար։ Իհարկե, եկեք պաշտպանենք Թուրքիայի իրավունքները…սակայն միայն առանց ինքներս մեզ վնաս պատճառելու…»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում