Е3 ցուցահանդեսի շրջանակում Microsoft ընկերությունը ներկայացրել է Xbox One X նոր խաղային սարքը։ Ավելի վաղ այն հայտնի է եղել Project Scorpio ծածկանվամբ և դարձել շուկայի ամենահզոր սարքը։
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սարքը կարող է խաղերը գործարկել 4К խտությամբ և 60 fps կադրային հաճախականությամբ՝ շնորհիվ 6 տերաֆլոպս հզորությամբ գրաֆիկական քարտեզի։ Համեմատության համար նշենք, որ PS4 Pro-ի արտադրողականությունը կազմում է 4.2 տերաֆլոպս։
Բացի այդ, Xbox One X-ը հանդիսանում է Microsoft-ի ամենակոմպակտ սարք։ Այն համատեղելի կլինի Xbox One S-ի համար հասանելի բոլոր աքսեսուարների հետ։
Xbox One X-ը վաճառքում կհայտնվի 2017 թվականի նոյեմբերի 7-ին, 500 դոլար արժեքով։