Apple կալիֆորնիական ընկերության կապիտալիզացիան ընդամենը 1 օրում նվազել է 30 մլրդ դոլարով։ Այս մասին հայտնում է ilenta պորտալը։
Կապիտալիզացիայի նվազման պատճառը բաժնետոմսերի էժանացումն է 3.88 տոկոսով։ Դրանց արժեքը հասել է 148.98 դոլարի՝ էժանանալով 7 դոլարով։
Apple –ը չի եղել միակ ընկերությունը, որի բաժնետոմսերի արժեքն ընկել է ուրբաթ։ Տուժածների թվում են Facebook-ը, Amazon-ը, Alphabet-ն ու Microsoft-ը։ Ընդհանուր առմամբ տեխնոլոգիական ոլորտը կորցրել է կապիտալիզացիայի 2.73 տոկոսը։
Արժեքի նվազման պատճառ է համարվում տևական աճից հետո բնական անկումը։