Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մարկ Ցուկերբերգը կդառնա՞ ԱՄՆ հաջորդ նախագահը. El Mundo

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ամեն տարվա հունվարի սկզբին Facebook-ում հրապարակում է փոստ նոր տարվա իր ծրագրերի մասին:

Որն է նրա նպատակը 2017 թ., գրում է El Mundo-ն:

«Իմ աձնական նպատակն է մինչև տարվա վերջ մարդկանց հետ ծանոթանալ ԱՄՆ բոլոր անկյուններում: Ես շատ ժամանակ եմ անցկացրել շատ նահանգներում, այնպես որ այս տարի պետք կլինի ևս մոտ 30 տեղ այցելել երկրի ամբողջ տարածքը ծածկելու համար»,- գրել էր նա հունվարի 3-ին:

Նա շրջում է ԱՄՆ-ում արդեն 5 ամիս:

ԱՄՆ-ում նրա շրջայցը, որը ֆեյսբուքյան էջերից մեկում ներկայացնում է օրագրերի տեսքով, շշուկների սկիզբ է դրել 2020 կամ 2024 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Ցուկերբերգի հնարավոր մասնակցության մասին, որոնք նա հերքելու անհաջող փորձ է արել:

2015 թ. նա իր կնոջ հետ հիմնեց բարեգործական կազմակերպություն «լավագույն աշխարհ կառուցելու» նպատակով, որի համար նիրաբերեց Facebook-ի իր բաժնետոմսերի 99%-ը, որոնք գնահատվում են 45 մլրդ դոլար:

«Առայժմ պարզ չէ՝ արդյոք Ցուկերբերգը ձգտո՞ւմ է ԱՄՆ նախագահ դառնալ, բայց լիովին ակնհայտ է, որ նա ուզում է մասնակցել քաղաքական խաղերին»,- կարծում է Օբամայի խորհրդական, Թեդ Քենեդիի, Բիլ Քլինթոնի, Ջոն Քերիի և Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավների մասնակից Խուան Վերդեն: «Նրա գործողություններն ուղղված են հասարակական կյանքում հնչողություն առաջացնելուն: Նա ուզում է վստահ լինել, որ անկախ նրանից, թե որ կուսակցությունն իշխանության գլուխ կգա՝ կհասկանա այնպիսի մարդկանց կարևորությունը, ինչպիսին ինքն է»:

Արդյոք ԱՄՆ-ում քաղաքական տիրույթ կգտնվի՞ նրա նման մարդու համար: «Դժվար է ասել: Ցուկերբերգը Սիլիկոնե հովտից տեխնոկրատի դասական մարմնավորում է,- պնդում է քաղաքագետ Ռոջեր Սենսերիչը Կոնեկտիկուտից:- Նա բավականաչափ փող ունի նախընտրական արշավի համար, բայց լրիվ ուրիշ գործ է միջին ամերիկացուն համոզելը, որ իր խնդիրներն իսկապես մտահոգում են Ցուկերբերգին»:

Facebook-ի հիմնադիրը երբեք բացահայտ հանդես չի եկել Դոնալդ Թրամփի դեմ, թեև իր անձնական էջում քննադատել է «այն վախեցած ձայները, որոնք հանդես են գալիս հօոգուտ պատեր կառուցելու և մարդկանց բաժանելու»:

«Թրամփը հաստատակամ է, շիտակ: Նա պոպուլիստ է: Ցուկերբերգը սառն է, շրջահայաց, միայն թվերին է հավատում,- նշում է Սենսերիչը:- Թրամփը Նյու-Յորքի տիպիկ բնակիչ է: Ցուկերբերգը Սան Ֆրանցիսկոյի բնակիչ է: Տարբեր աշխարհներ են»:

Հնարավոր է՝ Մարկը չի ուզում քաղաքական գործիչ դառնալ, որ բիծ չթոնի իր գործարար համբավի վրա՝ ինչպես Բիլ Գեյթսը կամ Ուորեն Բաֆեթը: Բացի դրանից՝ «արդյունաբերական հսկաները և առավելևս այնպիսի խոշոր ընկերության, ինչպիսին Facebook-ն է, պետք է լավ ծածկված թիկունք ունենան քաղաքական առումով»,- նշում է քաղաքագետը:

Ըստ սոցիոլոգ Ալվարո Սանտանա-Ակունյայի՝ Ցուկերբերգի թեկնածության մասին շշուկների փաստը վկայում է հետ-ճշմարտության դարաշրջանում քաղաքական և լրատվական իշխանությունների միջև աճող լարվածության մասին:

Արդյոք Դեմոկրատական կուսակցությունում Ցուկերբերգի համար տեղ կգտնվի՞: «Ես չգիտեմ՝ արդյոք նա կլինի, բայց վստահ եմ, որ դեմոկրատների հաջորդ թեկնածուն կլինի մարդ, ով հիմա հայտնի չէ կուսակցությունում: Կլինի մեկը, ով համակարգից չի գա: Մարդկանց թարմ կադրեր են պետք»,- համոզված է Վերդեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում