Սիրիական բանակն ավարտին է հասցրել Սիրիական անապատի ազատագրման առաջին փուլն ու հասել Իրաքի սահման: Այս մասին տեղեկացնում է Հալեպի հայկական «Գանձասար» պարբերականը:
Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ ավարտին է հասցրել Սիրիական անապատի ազատագրման առաջին և կարևորագույն փուլը՝ գրավելով ռազմավարական նշանակալի դիրքեր և հասնելով մինչև Թանաֆ շրջանի հյուսիս-արևելք (որը վերջերս ենթարկվել էր ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի օդային հարվածներին), ապա նաև՝ Իրաքի սահման:
Հատուկ անդրադառնալով օրեր առաջ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի կողմից սիրիական բանակի դիրքերին օդային հարվածներին՝ Սիրիայի բանակի հրամատարությունը դրանք անվանել է բանակի առաջխաղացումը կանխելու անհաջող փորձ: