Շոկոլադ բատոններ արտադրող Mars ընկերությունը հետ է կանչում Galaxy, Maltesers Teasers ապրանքատեսակի սալիկները և Minstrels-ի տուփերը` դրանցում սալմոնելա բակտերիայի հավանական առկայության պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն։
Ընկերությունը զգուշացրել է, որ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում վաճառվող արտադրանքը պիտանի չէ սպառման համար:
Հետկանչի մասին որոշում կայացվել է, երբ փորձաքննությունը ցույց է տվել, որ բաղադրիչներում կարող է սալմոնելա պարունակվել:
Հետ են կանչվում վերոնշյալ ապրանքների՝ մինչև 2018-ի մայիսի 6-ն ու մայիսի 13-ը սպառման ժամկետ ունեցող սալիկները, որոնք ընկերության խնդրանքով կհանվեն շրջանառությունից: