Friday, 19 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ

Հայաստանում արհեստական ինտելեկտի զարգացումը՝ ԴիջիԹեքի օրակարգում

Արհեստական բանականությունը (Artificial Intelligence) հունիսի 9-10-ին անցկացվող 10-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքային թեմաներից մեկն է: «Հայաստանում արհեստական ինտելեկտի զարգացումը և կիրառումը բիզնեսում» կլոր սեղանի շուրջ PicsArt և Ucom ընկերությունները կխոսեն Հայաստանում արհեստական ինտելեկտի ու մեքենայական ուսուցման արդիականության մասին եւ այլ շահագրգիռ կողմերի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության եզրերը ու այս ճյուղի զարգացման հայեցակարգը։

Մեր հետ զրույցի ընթացքում, PicsArt ընկերության տեխնիկական տնօրեն եւ հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը պատմեց Հայաստանի համար արհեստական բանականության ոլորտի զարգացման կարեւորության ու ոլորտի զարգացմանն ուղղված իրականացվող ծրագրերի մասին։ Այդ ծրագրերից է PicsArt-ի նախաձեռնած արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման կրթական ծրագիրը, որը իրականացվում է Ucom, BetConstruct եւ Armenian Code Academy ընկերությունների համագործակցությամբ։ Ծրագրի շրջանակներում Հայաստան են հրավիրվել Ռուսաստանից եւ Եվրոպայից ոլորտի լավագույն մասնագետները։ Ուսուցման ընթացքում օգտագործվում են արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման միջազգային ընկերությունների կողմից կիրառման լավագույն օրինակները։

Ըստ մեր զրուցակցի՝ ներկայումս Հայաստանում արհեստական բանականությունը կիրառվում է մեծամասնությամբ հեռահաղորդակցության եւ ֆինթեք ոլորտներում, այնինչ այն կիրառելի է գրեթե ամենուր եւ կարող է ավելի արդյունվետ սարքել ցանկացած ոլորտ։ Օրինակ՝ ներկայումս PicsArt-ն ունի ամսական 90 մլն ակտիվ օգտատեր, իսկ օրվա կտրվածքով օգտատերերը իրականացնում են շուրջ մեկ մլրդ գործողություն եւ բեռնվում է մոտ 100 մլն նկար: PicsArt հավելվածը կիրառում է արհեստական բանականություն օգտատերերի նախասիրությունների եւ պահվածքի վերլուծության ու կանխատեսման, նկարների մշակում, պատկերների ճանաչման, վիզուալ էֆֆեկտների ու տրանսֆորմացիաների կիրառման մեջ: Արհեստական բանականություն ու մեքենայական ուսուցմանը առավել արդյունավետ են դարձնում PicsArt-ի աշխատանքը։

Արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման ոլորտի քննարկումը տեղի կունենա հունիսի 10-ին՝ ժամը 12:00:

PicsArt-ը լուսանկարների մշակման, կոլաժների պատրաստման, նկարելու և համատեղ խմբագրուլու համար նախատեսված հավելված եւ սոցիալական ցանց է։ Հավելվածն ունի արդեն 400 միլիոն ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: PicsArt-ը միակ անվճար հավելվածն է, որն իրական ստեղծագործական ազատություն է ընձեռում՝ խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիքներով ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆեկտներով: PicsArt-ը հասանելի է 40 լեզուներով ամբողջ աշխարհում: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում