ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության գրոհայինները հայտնել են, որ սպանել են Չինաստանի 2 քաղաքացիների, որոնց այս տարվա մայիսի վերջին առևանգել են Պակիստանում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հայտարարությունն արվել է Telegram մեսենջերի միջոցով։
Չինաստանի ԱԳՆ-ը ստուգում է ահաբեկչական խմբավորման հայտարարության իսկությունը։
Երիտասարդ տղային ու աղջկան ահաբեկիչներն առևանգել էին Կվետտա քաղաքից, որտեղ նրանք մեկնել էին՝ ուրդու լեզվի ուսումնասիրման համար։ Քաղաքը գտնվում է Աֆղանստանի հետ սահմանից ոչ հեռու, որտեղ մի շարք բնակավայրեր գտնվում են ահաբեկիչների վերահսկողության տակ։