Facebook սոցցանցն ու Google ընկերությունը ռուսական իշխանությունների հետ փոխգործակցության հարցերով մասնագետի պաշտոն են բացել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք փնտրում ենք բարձր որակավորում ունեցող քաղաքագետի, ում մեջ համադրված են Facebook-ի նման համացանցային ծառայությունների հանդեպ սերն ու Ռուսաստանում քաղաքական ու իրավական մեխանիզմների վերաբերյալ լավ գիտալիքները»,-ասվում է հայտարարությունոււմ։ Նշվում է, որ ապագա աշխատողը կաշխատի Վարշավայում։
Համանման մասնագետ է փնտրում նաև Google-ը։
ՌԴ տարածքում աշխատող օտարերկրյա համացանցային ընկերությունները հայտնվում են մի շարք օրենքների գործողության տակ։ Նրանք, օրինակ, պետք է ջնջեն անօրինական բովանդակությամբ նյութերը, ինչպես նաև պահեն ռուսաստանցիների անձնական տվյալները ՌԴ տարածքում։