Բրիտանական ֆունտ ստեռլինգը դոլարի նկատմամբ անկում է արձանագրել երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների exit poll-ի արդյունքների հրապարակումից հետո։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Exit poll-ի արդյունքները, համաձայն որոնց ոչ մի կուսակցություն չի հավաքում խորհրդարանում մեծամասնություն, հուզում են թրեյդերներին, ովքեր վախենում են «կախյալ խորհրդարանի» հեռանկարներից՝ ասում են վերլուծաբանները։
Տվյալների հրապարակումից հետո ֆունտը դոլարի նկատմամբ ընկել է մոտ 2 ցենտով՝ հասնելով 1.2717 դոլարի։