Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կյանքի ու մահվան պայքարում ինչպե՞ս կասեցնել Մխիթարյանին. Հայացք Մոնտենեգրոյից

Հունիսի 10-ին Պոդգորիցայում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումից առաջ լարված իրավիճակ է ստեղծվել բալկանյան հավաքականի շուրջ: Մամուլի և երկրպագուների կողմից մեծ ճնշում է գործադրվում հավաքականի ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչի վրա: Պարտության դեպքում Տումբակովիչը ըստ ամենայնի ստիպված կլինի հրաժարական տալ:

«Սա լինելու է կյանքի և մահվան խաղ: Պարտության դեպքում աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարը կարելի կլինի ավարտված համարել: Հունիսը սև ամիս է մեզ համար, բայց պետք է մոռանանք անցյալը: Տումբակովիչի առաջ Հայաստանի դեմ խաղում մեկ խնդիր է դրված՝ կասեցնել Հենրիխ Մխիթարյանին: Առանց Մխիթայանի հայկական թիմը միջինից էլ ցածր ֆուտբոլ է ցուցադրում: Մոնտենեգրոյի հետ հանդիպումից առաջ Հայաստանը բավական թույլ մրցակից էր ընտրել՝ Կարիբյան ծովում գտնվող Սենթ Քիթս կղզու հավաքականին: Մխիթարյանը խաղաց 45 րոպե: Երկրորդ կեսում առանց «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի Հայաստանի հավաքականը զգալի թուլացել էր»,- նման կարծիքի է Մոնտենեգրոյի reprezentacija.me պարբերականի վերլուծաբանը:

Մոնտենեգրոյի հավաքականի գլխավոր մարզիչը, սակայն, միանգամայն այլ կարծիքի է: «Ես համակարծիք եմ այն մասնագետների հետ, ովքեր պնդում են, որ Հայաստանը բավական ուժեղ կիսապաշտպանություն ունի՝ Հենրիխ Մխիթարյանի գլխավորությամբ: Բավական ուժեղ է նաև հայերի պաշտպանական գիծը: Ընտրական փուլում Դանիայի և Լեհաստանի հետ հանդիպումներում Հայաստանի հավաքականի բախտն ուղղակի չբերեց: Ռումինիայի հավաքականից Երևանում 5:0 հաշվով կրած պարտությունն էլ ուժերի դիսբալանսի հետևանք էր: Ամբողջ հանդիպումը ռումինացիներն անցկացրին 11, իսկ հայերը՝ 10 ֆուտբոլիստներով: Նշեմ, սակայն, որ մենք ունենք ուժ և որակ առաջիկա խաղում երեք միավոր վաստակելու համար: Այս հարցում մեզ կաջակցեն նաև երկրպագուները»,- ասել է Տումբակովիչը:

Վերջինս առաջնային է համարում պաշտպանության առկա խնդիրը և հիմնական դարպասապահ Մլադեն Բոժովիչի բացակայությունը: Նա Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը բաց կթողնի մեջքի և ազդրի շրջանում ստացած վնասվածքի պատճառով: «Բոժովիչի կորուստը մտահոգիչ է: Ցավում եմ, որ հավաքականում չի նաև Մարկո Վեսովիչը, ով մեկ շնչով կարող էր կարգավորել խաղը պաշտպանության կենտրոնում: Այս պահին հարցականի տակ է կիսապաշտպան Նիկոլա Վուկևիչի մասնակցությունը: Նա վնասվածք էր ստացել «Բրագայում» և մոտ մեկ ամիս չի խաղացել: Ամեն ինչ անում ենք, որպեսզի նա վերականգնվի մինչև Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը»,- ավելացրել է Տումբակովիչը:

Նշենք, որ Մոնտենեգրոն Եվրոպայի ամենաերիտասարդ և հեռանկարային հավաքականներից մեկն է: Հարցին՝ կարո՞ղ է երիտասարդ կազմով Մոնտենեգրոյի հավաքականը իրականացնել երկրպագուների երազանքը և նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը, Տումբակովիչը պատասխանել է. «Ով ինձ ճանաչում է, գիտի, որ ես ստեղծող մասնագետ եմ: Ինձ համար շատ կարևոր է լուրջ արդյունքների հասնելը և պատվով հեռանալը: Ես ստեղծեցի «Պարտիզանը», այս թիմի հետ նվաճեցի տիտղոս և հեռացա թիմից: Ինձ փոխարինած Լոթար Մատեուսը «Պարտիզանի» հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ փուլի ուղեգիր: Այս կազմով մենք ամեն ինչ կանենք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար: Կպայքարենք մինչև վերջ: Բայց իմ գլխավոր նպատակը այնպիսի կոլեկտիվ ձևավորելն է, որը առաջիկա 2-3 ընտրական փուլերում կլինի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու իրական հավակնորդ»:

Նշենք, որ Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնելու վաղն առավոտյան: Նույն օրը մեր ֆուտբոլիստները վերջին մարզումը կանցկացնեն կարևորագույն հանդիպումից առաջ: Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը կայանալու է Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում