Հունիսի 10-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կկայանա աշխարհի առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը: Այն մարզադաշտից հետևելու համար հարկավոր է վճարել ընդամենը 4 եվրո, կամ մոտ 2000 դրամ:
Մասնավորապես, հանդիպման տոմսերն արժեն 4-10 եվրո, իսկ VIP տեղերը՝ 12 եվրո: Հուսիսային և հարավային տիբունաների տոմսերն արժեն 4, արևմտյան տրիրբունայի տոմսերը՝ 6-8, իսկ արևմտյան տրիբունայի տոմսերը՝ 8-10 եվրո: Նշենք, որ Հայաստանի հավաքականի մասնակցության պաշտոնական հանդիպումներին Ռուբեն Հայրապետյանի գլխավորած ՀՖՖ-ն տոմսերը վաճառում է 4-10 հազար դրամով, մոտ երկու անգամ ավելի թանկ: