Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Երևանում «կոտրված» Մոնտենեգրոն. Ինչպես կրկին հաղթել բալկանյան հավաքականին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ մրցավեճին նախապատրաստվող Մոնտենեգրոյի ազգային թիմը հունիսի 5-ին սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց Իրանին: Սա բալկանյան հավաքականի երրորդ անընդմեջ պարտությունն էր: Մոնտենեգրոյի անհաջողության այս շարքը սկիզբ է առել 2016 թվականի նոյեմբերին՝ Երևանում Հայաստանի հավաքականի հետ մրցավեճում:

Մինչ մեր հավաքականի հետ հանդիպումը՝ Մոնտենեգրոն հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1:1 էր խաղացել Ռումինիայի հետ, Պոդգորիցայում 5:0 հաշվով ջախջախել Ղազախստանին և Կոպենհագենում 1:0 հաշվով հաղթել Դանիային: 3 հանդիպումներով վաստակած 7 միավորով Մոնտենեգրոն Լեհաստանի հետ կիսում էր առաջին հորիզոնականը, իսկ Հայաստանի հետ հանդիպման առաջին կեսից հետո թվում էր, թե այս հավաքականը ենթախմբում հաղթող ճանաչվելու իրական հավակնորդ է: Երևանյան հանդիպման վերջին 45 րոպեները ոչ միայն մղձավանջային էին Լյուբիշա Տումբակովիչի գլխավոր հավաքականի համար, այլև բացասական իմաստով՝ շրջադարձային:

Խմբային փուլի հաջորդ խաղում Մոնտենեգրոն այս տարվա մարտին սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց Լեհաստանին: Վերջին երեք հանդիպումներում Մոնտենեգրոն ընդունել է 7 գնդակ, ինչը խոսում է այն մասին, որ այս հավաքականը լուրջ խնդիրներ ունի պաշտպանությունում: Դրա վկայությունը նաև Իրանի հետ հանդիպումն է: Ունենալով Ստեֆան Սավիչի, Ֆիլիպ Ստոյկովիչի պես փորձառու պաշտպաններ՝ Տումբակովիչի մոտ չի ստացվում կարգավորել խաղը այս օղակում:

«Հայաստանի հավաքականի հետ մրցավեճում մենք պետք է վերջ դնենք անհաջող հանդիպումների շարքին: Վերջին հանդիպումներում չափազանց վատ ֆուտբոլ ենք ցուցադրել, որի համար պատասխանատու ենք բոլորս: Պետք է հոգեբանական և մարտավարական տեսանկյունից լավ պատրաստվենք առաջիկա խաղին: Մենք Իրանի հավաքականին շատ հեշտ թույլ տվեցինք երկու գոլ խփել: Դա մոտիվացիայի պակասի և անփութության հետևանք է: Նույն սխալները պետք է բացառենք Հայաստանի դեմ խաղում»,- ասել է Մոնտենեգրոյի հավաքականի գլխավոր մարզիչը:

Եթե մեր մրցակցի պաշտպանությունը կարելի է համեմատաբար թույլ օղակ համարել, ապա նույնը չես ասի հարձակման մասին: Իրանի դեմ, մասնավորապես, հավաքականի առաջատար Ստեֆան Յովետիչի ջանքերի գրոհները բավական սուր էին և բազմաբնույթ: Մոնտենեգրոյի հավաքականի ուժեղ կողմերից կարելի է համարել հեռահար հարվածները:

Հայաստանի հավաքականի դեմ Մոնտենեգրոն, կարծում ենք, սովորականից ավելի շատ հեռվից հարվածներ կփորձի կատարել՝ գիտակցելով, որ մրցակցի դարպասապահը թույլ է: Հիշենք երևանյան հանդիպումը, երբ ոչ այնքան ուժեղ հարվածը Բեգլարյանը ետ մղեց մրցակցի ֆուտբոլիստի մոտ, ինչի հետևանքով գրանցվեց առաջին գոլը: Նշենք, որ Մոնտենեգրոն սովորաբար գրոհում է 7-8 ֆուտբոլիստներով՝ մրցակցի պաշտպանությունը փորձելով ճեղքել մեկ հպումով փոխանցումներով և հարձակողական ոճի ֆուտբոլիստների տեխնիկական բարձր որակների միջոցով:

Քննադատությունների և դժգոհությունների տարափի հետևանքով Հայաստանի ազգային հավաքականի դեմ Մոնտենեգրոն կամա թե ակամա խաղալու է առաջին համարով: Համաձայնեք նաև, որ Պոդգորիցայում մեր թիմի կողմից առաջին համարով խաղալու փորձը կործանարար հետևանք կունենա: Երկրորդ համարով խաղալը, սակայն, չի նշանակում անցնել խուլ պաշտպանության՝ մտածելով մեկ միավոր պոկելու մասին: Երկրորդ համարով խաղալը ազատ տարածություններ կստեղծի մրցակցի կիսադաշտում:

Ի դեմս Հենրիխ Մխիթարյանի՝ մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր կարող են արագ և արդյունավետ հակագրոհներ կազմակերպել: Արագ գրոհների միջոցով հաջողության հասնելը այսօր մեր գլխավոր զենքն է: Փաստ է նաև, որ Արթուր Պետրոսյանը օժտված է մրցակցի խաղը ճշգրիտ կարդալու ունակությամբ, ինչի ապացույցը Մոնտենեգրոյի և Ղազախստանի դեմ հանդիպումներն են:

Ինչ խոսք, առաջիկա հանդիպումը էլ ավելի բարդ է, բայց հաղթանակը իրատեսական է: Հաղթանակի դեպքում իրատեսական կլինի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարը: Հիշեցնենք, որ ընտրական փուլում 5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 6, իսկ Մոնտենեգրոն՝ 7 միավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում