Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Ուզում են խեղդեն, 25 տարի ցիվիլ էր, հիմա վդրուգ ցիվիլ չի․ Ֆիրդուսի առևտրականներին մեկ շաբաթ ժամանակ են տվել

Ֆիրդուսի գործող տոնավաճառի տարածքում շուտով շինարարական աշխատանքներ են մեկնարկելու։ Այստեղի առևտրականներին քաղաքապետարանը ընդամենը մեկ շաբաթ ժամանակ է տվել տարածքը ազատելու համար, քանի որ այս տարածքը քաղաքապետարանի կողմից ճանաչվել է որպես իրացման գոտի։

Մինչդեռ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում առևտրականներն իրենց դժգոհությունը հայտնեցին, որ նման սեղմ ժամկետում չեն կարող իրենց ապրանքն իրացնել ու տեղափոխվել այլ տոնավաճառ։ Նրանք պահանջում են քաղաքապետարանից երակարաձգել իրենց տրված ժամանակահատվածը, բացի դրանից՝ առևտրականների խոսքերով՝ Ֆիրդուսի տոնավաճառում տաղավարների համար նախատեսված վարձավճարները շատ մատչելի են, ինչը չեն կարող ասել մեծ և ավելի լավ պայմաններ ունեցող առևտրի կենտրոնների մասին։

Մեզ հետ զրույցում առևտրականներից շատերն իրենց վրդովմունքը հայտնեցին՝ շեշտելով․

«Մարդիկ կան, որ իրենց տունն են գրավ դրել, մյուսը՝ ավտոն, տան ոսկին, որ կարողանան վարկ վերցնել ու ապրանք բերել։ Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն էլ եկել ա ու ասում ա՝ մի շաբաթ ձեզ ժամանակ, տարածքը կմաքրեք։ Մի շաբաթում մենք ոնց կարող ենք էսքան բերած ապրանքը ծախել, մեր վարկերը փակել։

Սա արդեն մեր փորձած շուկան ա, մենք էս ապրանքը, որ բերել ենք, գիտենք, որ էստեղ կարող ենք այն վաճառել, որովհետև գներն էլ են մատչելի, հանրության լայն շերտի համար հասանելի, այսինքն՝ գիտենք, որ կսպառվի էս ապրանքը, բայց հիմա էս վիճակով մենք չգիտենք ուր գնանք, ռիսկի տակ ենք գտնվում։ Քաղաքապետարանի աշխատողներին ասում ենք՝ թողեք գոնե այս սեզոնի ապրանքը այս ամիսների ընթացքում կարողանանք սպառել, հաջորդ սեզոնը արդեն որ գա, չենք բերի համապատասխան ապրանք, մինչև տեսնենք՝ գլխներիս ինչ է գալիս»։

Մեկ ուրիշն էլ հավելեց․

«Մարդ կա, որ հենց էս պահի դրությամբ գտնվում է Թուրքիայում, գնացել է թազա ապրանք բերի։ Չենք կարում էդ մարդու հետ կապ հաստատենք, որ ասենք՝ ախպեր մեզ հանում են էստեղից, դուրս են շպրտում, ապրանք մի բեր, չես կարենալու ծախես, պարտքերդ տաս։ Բա սենց բան են անում, հա՞»։

Մյուս առևտրականներն էլ նշեցին․

«Մեզ ուզում են խեղդած լինեն, 25 տարի է էս շուկան գործում է, մենք կարողանում ենք գոնե մեր օրվա հացի փողը մեր աշխատանքով վաստակել, հիմա էդ էլ չեն թողնում անենք։ Ասում են՝ ով խանութ ունի, փակ տաղավարում ա առևտուր անում, իրանը կթողնենք, ով որ բացօթյա տաղավարում ա՝ իրանք պետք է հավաքեն իրենց վեշերը, գնան ուրիշ տոնավաճառներ։ Ասենք՝ ուրիշ տեղ ես ոնց գնամ, էստեղ մի կերպ ենք կարողանում մի քիչ առևտուր անել, այդ 15․000 դրամ տեղի փողը տալ, «Երևան մոլ»-ի ու Դալմա»-ի հարյուր հազարները ես ոնց տամ, որ մի քիչ փող էլ ինձ տակը մնա, կարողանամ իմ երեխեքի համար բան առնեմ, բանկերի վարկը տամ։

Դավիթ Օհանյանը ասում ա՝ ցիվիլ չի, սա առևտրի ցիվիլ ձև չի, բա 25 տարի ա ցիվիլ էր, հիմա վդրուգ ցիվիլ չի։ Ամեն ինչ անում են, որ էս ժողովրդին ճնշեն, վեշերներս հավաքենք՝ դառնանք գործազուրկ»։

«Ամբողջ ձմեռ չաշխատեցինք, հիմա գոնե նոր-նոր սեզոնը բացվել ա, մարդիկ պարտք են վերցրել, որ ապրանք բերեն, հիմա էլ դրել մեզ սղմցնում են, որ փակեն։ Ասենք՝ ես ամառային կոշիկներ եմ բերել, որ հիմա չծախեմ, բա ի՞նչ եմ անելու, տանելու եմ դնեմ ձմեռը ծախե՞մ, այսինքն՝ վարկերի մեջ խրված, նորից խրվեմ։ Մարդկանց տապալում են, չենք կարողանալու նորից ոտքի կանգնենք»։

«Մենք էստեղ ունենք մեր հաճախորդները, մարդիկ գալիս են մեր մոտից ապրանք են առնում, որ գնանք ուրիշ տեղ, նորից պետք ա զրոյից հաճախորդ հավաքենք, իսկ մինչև դա՝ իմ պարտքերը ու մնացած հարցերը ով պիտի լուծի։ Էս տարածքը ծախել են, տվել են յեսիմ ինչ օլիգարխների, որ իրանց բիզնեսը անեն, մենք էլ մնանք սոված ու առանց աշխատանք»։

Առևտրականների հավաստմամբ՝ քաղաքապետարանը չի ցանկանում որևէ կերպ ընդառաջել իրենց ու ժամկետը երկարաձգել, իրենք էլ իրենց հերթին չեն պատրաստվում սահմանված ժամկետում դուրս գալ այստեղից։ Շեշտում են․ «Ամեն կերպ պայքարելու են իրենց իրավունքների համար»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում