Վրացի լրագրողները՝ գլուխներին սև պոլիԷթիլենային տոպրակներով, ակցիա են անցկացրել Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման կոմիտեում՝ հաջակցություն ադրբեջանցի գործընկեր Աֆղան Մուխթարլըի։ Այս մասին հայտնում է Sputnik-ը:
Անցած շաբաթ Վրաստանում տեղեկություն էր տարածվել Թբիլիսիից Մուխթարլըի առևանգման մասին: Ավելի ուշ պարզվել է, որ Մուխթարլըն ձերբակալված է և գտնվում է Բաքվում: Լրագրողի ընտանիքը պնդում է, որ նրան առևանգել են և գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Նրա կնոջ՝ Լեյլա Մուստաֆաևայի, և երեխաների համար, որոնք ապրում են Վրաստանում, պետությունը թիկնապահներ է նշանակել:
«Մենք գտնում ենք, որ այս փաստից հետո լրագրողներից ոչ մեկի անվտանգությունը պաշտպանված չէ»,-«Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ լրագրող Նանա Բիգանիշվիլին: