Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանը հայ երկրպագուի կուռքն է, բայց… բոյկոտն ի վերջո կայացավ

Հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Սենտ Քիթս և Նևիս ընկերական հանդիպմանը ականատես եղանք ցավալի մի փաստի: Մեր հավաքականին աջակցելու էր եկել ընդամենը 4-5 հազար ֆուտբոլասեր: ՀՖՖ-ն այս հանդիպման տոմսերի արժեքը սահմանել էր 2-5 հազար դրամ՝ պաշտոնական հանդիպումներից երկու անգամ ավելի էժան: Եթե հաշվի առնենք, որ ՀՖՖ-ն որոշակի քանակության տոմսեր բաժանում է, այսպես կոչված, լավ ախպերներին ու ընկերներին, ապա կստացվի, որ խաղին ներկա են գտնվել 2-3 հազար իրական երկրպագուներ:

Ինչ խոսք, մրցակիցը չափազանց թույլ էր, անհայտ և շատերի կողմից ստացել էր Կարիբյան ծովի «պիրատների» հավաքական որակավորումը: Հանդիպումը հետաքրքրություն չէր առաջացնում նաև մարզական առումով, բայց… Հայաստանի ազգային հավաքականում խաղում է Եվրոպայի լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանը: Նա միլիոնավոր երկրպագուների կուռքն է, նրա հանդիպումները դիտելու համար Մանչեսթեր են մեկնում հազարավոր երկրպագուներ: Սոցիալական ցանցերում Մխիթարյանին վերաբերող հրապարակումները դիտում են հարյուր հազարավոր հայ օգտատերեր:

Հայաստանցի երկրպագուի համար Մխիթարյանի խաղով հիանալու ավելի լավ առիթ, քան կայացած ընկերական հանդիպումն էր, դժվար է պատկերացնել: Բայց արի ու տես, որ հայաստանցի երկրպագուն մարզադաշտ չեկավ, և տոմսերի գների թանկ լինելու վերաբերյալ բոյկոտն ի վերջո կայացավ: Բոյկոտ, որը ամենևին էլ կազմակերպված չէր: Շատ երկրպագուներ նախընտրեցին Հայաստան-Սենտ Քիթս և Նևիս հանդիպումը դիտել, այսպես կոչված, փաբերում, սպորտային բարերում՝ մի գավաթ գարեջրի և այլ ըմպելիքների ընկերակցությամբ:

Երկրպագույն այլևս չի ցանկանում տոմս գնել անհավանական բարձր գներով: Մարդիկ հոգնել են ՀՖՖ-ի վարած, մեղմ ասած, ոչ այնքան կառուցողական քաղաքականությունից: Ամենաշատը վախենում էինք, որ երկրպագուն մի օր երես կթեքի հավաքականից: Ցավալի է, բայց ըստ էության դա տեղի ունեցավ:

«Այսօրվա հավաքականի խաղին մինչև հիմա վաճառված (բաժանված) մոտ 10-15% տոմսերի ցուցանիշին ի՞նչ բացատրություն կա: Հասկացանք՝ խաղում ենք պիրատների, ձկնորսների կամ կիսասիրողականների հետ, բայց նենց էլ չի՝ մերոնք գելուգազան են, բոյկոտը չի, տոմսերի գները չեն՝ ընկերականին 50% էժան են… ֆեդերացիայի վատ աշխատանքը չի… իրանք միշտ էլ վատ են աշխատում ստադիոն լցնելու ուղղությամբ, որ եվրոպական ինչ-որ առաջնության խաղի գովազդ ավելի շատ կարաս հանդիպես քաղաքում՝ նորություն չի… Հիմա ամենաանհասկանալին՝ Հենոյի ֆակտորը… «Մանչեսթերի» խաղերին սաղ ազգը բալետ ա անում.. Հարց ա առաջանում՝ հիմա Հայաստանի՞, «Մանչեսթերի՞», թե՞ Հենոյի ֆաներն ենք, թե՞ TV ֆաներն ենք… Հենոն խաղալու է էսօր: Հենոյի մասին վավերագրական ֆիլմ են նկարում Մանչեսթերից ժամանած անձնակազմով… «Մանչեսթերի» խաղին 80-90 000 մարդ ա գնում, հաստատ զարմացած են մնալու՝ տեսնելով Հայաստանի, Հենոյի խաղին 3-4000 մարդ»,- Հայաստան-Սենտ Քիթս և Նևիս հանդիպումից ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր երկրպագուների «Առաջին ճակատ» շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը:

Նշենք, որ ողջ հանդիպման ընթացքում հատկապես հուսիսային տրիբունայում գտնվող ՖԱՖ-ը ակտիվորեն աջակցում էր Հայաստանի ազգային հավաքականին: Արևելյան և արևմտյան տրիբունաներում գտնվող երկրպագուները հազվադեպ էին ոգևորում մեր հավաքականին, որը իր պատմության մեջ Երևանում ամենախոշոր հաշվով հաղթանակը տարավ:

Իրականում հավաքականը երկրպագուից հեռացնելու այս քաղաքականությունը կարող է էլ ավելի դառը հետևանքներ ունենալ: Ապրում ենք աղքատ և սոցիալապես խայտառակ վիճակում գտնվող մի երկրում: Հասկանալ է հարկավոր, որ 5 հազար դրամը ազգաբնակչության 80 տոկոսի համար փոքր գումար չէ: Մարդկանց զգալի մասը չի կարող իրեն թույլ տալ ազգային թիմի խաղը դիտելու համար նույնիսկ 2 հազար դրամ վճարել: Ֆուտբոլն առանց երկրպագուների ֆուտբոլ չէ: Երկրպագուներին կարելի է չսիրել, չընդունել նրանց դիտարկումները, բայց նրան ֆուտբոլից զրկելը ոչ այլ ինչ է, քան ստորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում