Thursday, 28 03 2024
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի

Ազատ գետը կրկին վտանգված է․ «Վերսկսվել են գետից գաղտնի կերպով ջուր տանելու աշխատանքները»

Գառնի համայնքի բնակիչները 3 տարի պայքարեցին Քաղցրաշենի ոռոգման համակարգով Ազատ գետից ջուր տանելու ծրագրի դեմ։ Նրանք հինգ անգամ ճանապարհ փակեցին։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր չեղարկել այդ որոշումը, և որոշ ժամանակով այնտեղ դադարեցվել էին աշխատանքները։ Փաստորեն, գոնե առժամանակ չեղարկվել էր Գառնու կիրճի անապատացման տանող այդ նախագիծը։ Մինչդեռ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գառնի համայնքի բնակչուհի Արուսյակ Այվազյանը, որն այդ պայքարի առաջամարտիկներից էր, տեղեկացրեց, որ աշխատանքները վերսկսվել են և այս անգամ «փոփոխված ծրագրով են աշխատում»։

«Փաստորեն, դա խաբեություն էր, որովհետև բնապահպանության նախարարության ծրագրերի իրականացման այդ գրասենյակը նախագիծ ներկայացրեց և իբրև թե պետք է հանրային լսումներ տեղի ունենային, սակայն դա տեղի չունեցավ։ Դրա համար մենք դեմ էինք դուրս եկել, որպեսզի այս ծրագիրն ամբողջությամբ չեղարկվի, որովհետև դա ամբողջությամբ կործանարար ծրագիր է, որը վտանգում է Ազատ գետը, Ազատի ջրամբարը և Գառնու ձորը իրենց շրջակա միջավայրով։ Սակայն հիմա փոխել են այդ ծրագիրը, իբրև բարելավել են ու սկզբնական կետից 5 կմ ներքև պետք է իրականացնեին, իսկ դա արդեն չէր համապատասխանում ծրագրի էությանը, քանի որ այն ի սկզբանե նախատեսված էր որպես ինքնահոս ոռոգման համակարգ, իսկ այստեղ պոմպակայաններով են ջուր մղելու, այսինքն՝ այլևս ինքնահոս չի լինելու ջուրը։ Եթե այն ժամանակ 900-ից մինչև 1000 լիտր ջուր պետք է մղեին, ապա հիմա այդ պոմպերով 1200-ից 1300 լիտր են մղելու։ Սա կործանարար և միայն վնասաբեր ծրագիր է, որը մենք չենք հանդուրժի, որ իրականություն դառնա»,- շեշտեց Արուսյակ Այվազյանը և հավելեց․

«Բնապահպանության նախարարությունը մտածում է, թե այս կերպ նրանք ինչ-որ էլեկտրաէներգիա են տնտեսելու, բայց մենք դրան չենք հավատում։ Կարծում ենք, որ ուզում են զարտուղի ճանապարհներով գումարներ գրպանել։

Նրանք պետք է հասկանան, որ այս ծրագիրը Գառնու կիրճն ամբողջությամբ տանելու է անապատացաման։ Մենք առաջարկել ենք այլընտրանքային ճանապարհներ, որոնց միշտ դեմ են դուրս եկել , իսկ եթե այդ ծրագիրն իրականացնեն, ապա Ազատ գետը կոչնչանա, Ազատի ջրամբարը չի լցվի, կճահճանա և Ազատի ջրամբարից ինքնահոս եղանակով օգտվող համայնքները՝ մոտ 7100 հա տարածք վտանգի տակ կլինի, դրանք չեն ոռոգվի։

Կարելի է ասել, որ նույնիսկ հիմա այդքան ջուր չկա Ազատ գետում, այդքան ջուր էլ որ վերցնեն, ուրեմն Ազատ գետը կչորանա, բնաշխարհը կվերանա այնտեղի, Կարմիր գրքում գրանցված շատ կենդանիներ, էնդեմիկ բույսեր ու ձկնատեսակներ կան այնտեղ, որ կվերանան  և կլիմայական պայմանները կփոխվեն, ինչը առաջնահերթ բացասական կանդրադառնա նաև մեր համայնքների վրա, մինչդեռ այնտեղ ուզում են զբոսաշրջությունը զարգացնել»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում