Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Դիմորդները՝ բարձր միավորների ակնկալիքով, ծնողները՝ հուզված․ Հայաստանում միասնական քննություների օր է

Հանրապետությունում այսօր՝ հունիսի 6-ին, մեկնարկել են «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունները։ Քննություններին այսօր մասնակցում է շուրջ հինգ հազար դիմորդ, գործում է 29 քննական կենտրոն։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննական կենտրոնում քննություն էր տալիս 160 դիմորդ, որոնցից 10 դիմորդ քննությանը չէր ներկայացել։

«Այսինքն՝ այսօր մեզ մոտ քննություն է հանձնում 150 աշակերտ, իսկ թե ինչու է այդ տասը դիմորդը բացակայում քննությունից՝ ես չեմ կարող ասել։ Բացակայությունը յուրաքանչյուր երեխայի խնդիրն է, այսինքն՝ գուցե հիվանդ են կամ ինչ-ինչ հոգեբանական խնդիրներ ունեն, կամ պարզապես չեն ցանկացել գալ քննության, այսինքն՝ քննությունը, որպես էդպիսին, բավականին լարված պրոցես է, բայց որպեսզի նրանք ներկայանան հաջորդ փուլին, պետք է հիմնավորված փաստաթուղթ ներկայացնեն այս քննությանը չներկայանալու մասին, այնուհետև հունիսի 24-30-ը դիմում գրեն ԳԹԿ-ում, որպեսզի կարողանան երկրորդ փուլին մասնակցել։

Իսկ այսօր հանձնողներին մաղթում եմ, որպեսզի կարողանան կենտրոնանալ, իրենց կամային հատկանիշները լավագույնս դրսևորեն իրենց այսօրվա աշխատանքում և բարձր միավորներ հավաքեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՊՏՀ միասնական քննական կենտրոնի ղեկավար Լիլիթ Սաֆարյանը։

Իսկ հարևան սենյակում մոնիտորների միջոցով քննության ընթացքին էին հետևում ծնողները՝ ոմանք լարված, ոմանք էլ վստահ իրենց երեխաների գիտելիքներին։ Մեզ հետ զրույցում նրանք որևէ դժգոհություն չհայտնեցին քննության ընթացքի հետ կապված, արտառոց միջադեպեր չեն արձանագրվել։

Իսկ դիմորդները հավատացած էին, որ շատ լավ են պատրաստվել։ Քննությունից հետո նրանք վստահեցնում էին, որ 17, 18 կամ 19 միավոր են հավաքելու, իսկ թեստերն էլ ըստ նրանց՝ միջին բարդության են։ Դիմորդների խոսքերով՝ որևէ մեկի նկատմամբ հանձնաժողովի անդամների կողմից կողմնապահություն չեն նկատել։

Այս տարվա դիմորդները ուզում են ընդունվել ԵՊՀ, Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան, ՀՊՏՀ, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ և այլ պետական բուհեր։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում