Apple ընկերությունը ծրագրավորողների համար WWDC համաժողովի ժամանակ ներկայացրել է նոր iMac և iMac Pro համակարգիչներ՝ 2015 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Բոլոր նոր iMac-երը կաշխատեն 7-րդ սերնդի Intel Core պրոցեսորով։ 21.5 դյույմանոց iMac-ն ունի 32 գբ օպերատիվ հիշողություն, 27 դյույմանոց մոդելը՝ 64 գբ։ Դրանք հանդերձված են Retina 4K (21,5 դյույմանոց iMac) և 5К (27դյույմանոց iMac) դիսփլեյով։
Նոր iMac-երի արժեքը կլինի 1099-1799 դոլար։
Նոր iMac Pro-ն կլինի ոչ թե արծաթագույն, այլ մուգ մոխրագույն, կհանդերձվի 8,10 և 18 միջուկանի պրոցեսորով։ Օպերատիվ հիշողության ծավալը կարող է հասնել 128 գբ-ի։ iMac Pro-ն կհայտնվի այս տարվա դեկտեմբերին և կարժենա 5000 դոլար։
Native VR support on the Mac looks like … #WWDC2017 pic.twitter.com/yhmeoyU5RX
— Karissa Bell (@karissabe) 5 июня 2017 г.