Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Beeline-ի աջակցությամբ կայացավ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների համերգը

Հունիսի 5-ին Beeline-ի աջակցությամբ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի ունեցավ համերգ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների մասնակցությամբ։

«Մենք պարբերաբար կազմակերպում ենք նմանատիպ համերգներ։ Դա շատ կարեւոր է երիտասարդ երաժիշտների համար, քանի որ նման համերգները յուրօրինակ քննություն են հանդիսանում նրանց համար։ Հանդիսատեսի առաջ ելույթ ունենալով՝ նրանք կարող են ցույց տալ իրենց միջանկյալ աշխատանքի արդյունքները և վերահաստատել իրենց ստեղծագործական ներուժը և զարգացման հեռանկարները։ Beeline-ն երկար տարիների ընթացքում հնարավորություն է տալիս մեզ և երիտասարդ երաժիշտներին հետևողական աշխատել՝ զարգացնել ունակությունները, բարձունքների հասնել, տարեցտարի կազմել մասնագիտական զարգացման ծրագիր։ Մեզ համար շատ կարեւոր է այսպիսի հետեւողական աջակցությունը, քանի որ այն վաղվա օրվա հանդեպ վստահություն է ներշնչում։ Մենք շնորհակալ ենք Beeline-ին համագործակցության համար», – ասաց Կարեն Քոչարյանը՝ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը եւ Խաչատրյանի անվան եռյակի թավջութակահարը։

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունը մենք դիտարկում ենք, որպես երկարաժամկետ ներդրում աճող սերնդի զարգացման գործընթացում: Ես ուրախ եմ տեսնել, որ մեր ներդրումն իր պտուղներն է տալիս ի դեմս երիտասարդ և տաղանդավոր երաժիշտների, ովքեր այսօր ելույթ ունեցան մեր առջև: Beeline-ը շարունակում է աջակցել հիմնադրամի գործունեությանը, քանի որ համարում է, որ այս ոլորտին աջակցությունը կդարձնի մարդկանց կյանքը էլ ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Համերգին մասնակցեցին՝ երիտասարդ դաշնակահար Գուր Սարգսյանը, որը վերջերս երկրորդ տեղն է զբաղեցրել Թիֆլիսում անցկացված Դաշնակահարների Միջազգային մրցույթում, ալտահար Հովհաննես Մինասյանը եւ ջութակահար Սոնա Արզումանյանը։ Համերգին ելույթ ունեցան նաեւ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ եւ Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտներ՝ դաշնակահար Արմինե Գրիգորյանը եւ ջութակահար Կարեն Շահգալդյանը։

Հիշեցնենք, որ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում