Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Վտանգավոր զարգացումներ Կատարի շուրջ․ Նոր մարտահրավեր Հայաստանի համար

Զարմանալի հատկություն ունի Սերժ Սարգսյանը: Նա միշտ հաջողացնում է անել քայլեր, որոնք հակադրության մեջ են մտնում միջազգային համատեքստի, ընդհանուր միտումների հետ: Ճիշտ այն օրերին, երբ Սարգսյանը վերացրեց առանց վիզային ռեժիմը Կատարի քաղաքացիների հետ՝ այդ երկրից ներդրումներ ապահովելու խիստ մշուշոտ հեռանկարով, արաբական այդ միապետությունը հայտնվեց միջազգային սկանդալի կիզակետում՝ իզգոյացման ակնհայտ հեռանկարով:

Կատարի հետ դիվանագիտական հարաբերություններն արդեն իսկ խզել են Սաուդյան Արաբիան, Էմիրաթները, Եգիպտոսն ու Բահրեյնը։ Կատարը մեղադրվոմ է Բահրեյնի ներքին գործերին միջամտելու և ահաբեկչությանը սատարելու մեջ: Իրանից ու Ռուսաստանից դեռ հայտարարություններ առայժմ չկան, Վաշինգտոնում ակնհայտ խուճապ է, որովհետև, ըստ էության, չեղարկվում են Թրամփի առաջին օտարերկրյա այցի արդյունքները, որոք վերաբերում էին սուննիական աշխարհի համախմբմանը՝ ընդդեմ Իրանի:

Ամերիկացիները կոչ են անում բանակցել ու ընդհանուր հայտարարի գալ։ Թրամփի վարչակազմը շուրջ 300 միլիարդի սպառազինության պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի հետ և լուրջ հույսեր է կապում այս պետության հետ՝ տարածաշրջանում իր ազդեցությունը հզորացնելու համար։ Իսկ այսօրվա զարգացումները, իհարկե, ԱՄՆ-ին նման հնարավորություն չեն տալու՝ վտանգի տակ դնելով Թրամփի ռեգիոնալ քաղաքականությունը։

Բացի այդ, Կատարի հետ կապված միջազգային սկանդալը կարող է ցնցել նաև նավթի համաշխարհային շուկան՝ չեղարկելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ՕՊԵԿ-ի շրջանակներում: Կարող է կասկածի տակ դրվել անգամ ֆուտբոլի աշխարհի 2022թ.-ի առաջնության անցկացումը Կատարում, որովհետև նման կարևոր միջոցառումը չի կարող անցկացվել ահաբեկչությունը խրախուսող երկրում:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը հույսեր է կապում, փողեր է ակնկալում մի երկրից, որը մեղադրվում է ահաբեկիչներին աջակցելու մեջ: Իհարկե, բացառիկ վիճակ չէ Հայաստանի համար, որովհետև մենք տարիներ շարունակ վայելում ենք «հովանավորությունը» մեկ այլ երկրի՝ Ռուսաստանի, որը քաղաքակիրթ աշխարհի կողմից որպես մարտահրավեր վաղուց նույնացված է ահաբեկչական խմբավորումներից բխող ահաբեկչական ռիսկերի հետ:

Մեկուսացման մեջ հայտնված Կատարը հազիվ թե հիշի Հայաստանի մասին: Չնայած իզգոյացման մեջ հայտնված Կատարին Հայաստանը նույնիսկ կարող է պետք գալ՝ իր կեղտոտ փողերը լվանալու համար: Այդ դեպքում Հայաստանն ակամայից կհայտնվի ահաբեկչությունը սատարող երկրների ցանկում, էլ չասած այն մասին, որ մեր երկիրը մանրադրամի է վերածվելու ներարաբական հակամարտության մեջ:

Երբ իշխանությունը որակ չի ունենում, նրա ցանկացած նախաձեռնության պարագայում «խիարը թարս է բուսնում»: Սերժ Սարգսյանի քաղաքականությունն արդեն նմանվում է արկածախնդրության, երբ նոր որակի և աշխարհի համար գրավիչ պետություն ստեղծելու փոխարեն՝ հատկապես արտաքին քաղաքականության մեջ տուրք է տրվում արկածախնդրությանը՝ կասկածի տակ դնելով երկրի ինքնիշխանությունը և միջազգային հեղինակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում