Thursday, 28 03 2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին

«Բոլորին թվում է՝ իրենք վաստակավոր են, բայց վաստակավոր են նրանք, ովքեր ստանում են»․ Արմեն Ամիրյան

«Ընդունելի կամ ոչ ընդունելի լինելու խնդիր չկա։ Մենք հիմա մշակում ենք կինոյի զարգացման ծրագիր, որի հիման վրա կինոն  պետք է զարգանա, և պետք է մասնավոր ներդրումներ արվեն, տեխնիկական միջոցներ ներկրվեն, որովհետև համաձայն օրենքի և այն պայմանների, որոնք մենք նախատեսում ենք, հնարավոր է, որ տարեկան հսկայական գումարների ներհոսք ունենանք Հայաստանում՝ կինոյի զարգացման համար, քանի որ մենք առաջարկում ենք շատ շահեկան պայմաններ։

Հիմա ես չեմ ուզում շատ բացել օրենքի փակագծերը, որովհետև առաջիկայում մենք դրա մասին մանրամասն հանրությանը ներկայացնելու ենք, բայց, օրինակ, մեկը կարող եմ ասել, օրինակ՝ արտասահմանյան կինոնկարահանումների համար ներդրումների 20 տոկոսի վերադարձ ֆիլմարտադրողին և վերադարձ նույն տարվա մեջ, որպեսզի այդ գումարը ևս ծախսվի Հայաստանում, այսինքն՝ շահեկան պայմաններ ստեղծելով՝ մենք կարող ենք շահագրգռել նաև բիզնեսմեններին, մասնավոր ընկերություններին, որպեսզի ստեղծվի արտադրական բազա Հայաստանում. դա շատ կարևոր է։

Բայց ամենից առաջ մենք մտածում ենք կրթական համակարգի մասին, քանի որ այսօր մենք ունենք շատ ցածր կրթական մակարդակ կինոինդուստրիայի զարգացման համար։ Եթե ունենք էլ որակյալ մասնագետներ, ապա այդ մասնագետները չեն տիրապետում օտար լեզուների, ուստի մենք նախատեսում ենք երկամյա դասընթացներ անգլերենով՝ և առաջնային, և երկրոդական մասնագիտությունների համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե որքանո՞վ է ընդունելի նրա համար կառավարության որոշմամբ՝ «Հայֆիլմ»-ի մասնավորեցումը, և որքանով է  դա նպաստելու հայկական կինոինդուստրիայի զարգացմանը։

Մայիսի 28-ին Սերժ Սարգսյանի կողմից մշակութային մի շարք գործիչների, ինչպես նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչների վաստակավոր արտիստի կոչում շնորհվեց, որոնց թվում էր նաև երգիչ Ռազմիկ Ամյանը։ Անդրադառնալով այն դիտարկմանը, թե որն է Ռազմիկ Ամյանի վաստակը, որ նա նման պարգևի արժանացավ, Արմեն Ամիրյանը նշեց. «Ռազմիկ Ամյանը հրաշալի երգիչ է, և կարծում եմ՝ վաղուց էր արժանի վաստակավոր արտիստի կոչման։ Հանրության մեջ արդեն վաստակ ունեցող և շատ շնորհաշատ մարդու  պատվավոր կոչումը քննարկման առարկա դարձնելը, կարծում եմ, առնվազն կոռեկտ չէ։ Մայիսի 28-ին, ովքեր ստացան այդ կոչումը, բոլորն էլ արժանի մարդիկ էին, և իրավամբ ունեն վաստակ մեր մշակույթում։

Ռազմիկ Ամյանը զարգացրել է կատարողական արվեստը»,- ասաց նախարարը՝ հավելելով. «Բոլորին թվում է, թե իրենք վաստակավոր են, բայց վաստակավոր են նրանք, ովքեր ստանում են»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում