Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Թուրքիան հետընթաց է ապրում. դա չի կարող լավ լինել Հայաստանի համար. Ռոնալդ Սյունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միչիգանի համալսարանի պատմագիտության պրոֆեսոր, Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության և պատմագիտության պատվավոր պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սյունին:

– Պրոֆեսոր, սպասո՞ւմ եք արդյոք կտրուկ փոփոխություններ Թուրքիայի քաղաքականության մեջ՝ երկրի կառավարման համակարգը փոխելուց հետո:

– Թուրքիայի քաղաքականությունն այսօր շատ բարդ է: Թուրքիայում եղավ սահմանադրական հանրաքվե և իմ կարծիքով՝ բնակչության մեծամասնությունը «Evet»՝ «այո» չի ասել, չի աջակցել Էրդողանին, և նա խոստովանեց այդ փաստը: Իհարկե, ֆորմալ առումով նա հաղթել է, բայց փաստացի պարտվել է: Ընդհանրապես նա և՛ ուժեղ, և՛ թույլ ղեկավար է: Նա կարող է ձախողվել, որովհետև բնակչության կեսից ավելին չի աջակցում իրեն, և նա այս պայմաններում ուզում է կառուցել ավելի ավտորիտար համակարգ: Հետո նա շատ մեծ խնդիրներ ունի: Ամենամեծ խնդիրն, իհարկե, քրդական հարցն է, թե ի՞նչ անել քրդերի հետ: Թուրքիայում ապրում է 12-15 միլիոն քուրդ, որոնք չեն ուզում ապրել Թուրքիայի ռեպրեսիվ ռեժիմի իշխանության ներքո: Իմիջայլոց, նրանք անկախություն չեն ուզում, ուզում են ունենալ իրենց իրավունքները, քաղաքական ինչ-որ ինքնավարություն, և իհարկե հարկավոր է բանակցել քրդերի հետ:

– Այս փոփոխություններից հետո կա՞ն արդյոք հայ-թուրքական հաշտեցման կամ կարգավորման հեռանկարներ:

– Այսօր Թուրքիայի կառավարությունը այնքան շատ խնդիրներ ունի, որ հայերի մասին մտածելու ժամանակ չկա: Անշուշտ, նրանք չեն ճանաչում ցեղասպանությունը: Թուրքիայի հայերին ճնշում են, նույնիսկ բռնաճնշումների են ենթարկում ինչ-որ չափով, բայց միևնույն է, հայերը կարողանում են կազմակերպել իրենց կյանքը. նրանք ունեն թերթ, դպրոցներ, եկեղեցիներ: Վերջին մի քանի տարիներին, սակայն, հետընթաց կա: Մի քանի տարի առաջ, երբ քրդերը ևս բանակցում էին Էրդողանի հետ, ավելի շատ հնարավորություններ կային և՛ քրդերի, և՛ հայերի հետ ավելի բաց լինելու համար: Այն ժամանակ Վանի, Դիարբեքիրի և այլ քաղաքների քուրդ քաղաքապետները ճանաչում էին Հայոց ցեղասպանությունը, փողոցները կոչում էին հայերի անուններով, վերակառուցում էին հայկական եկեղեցիները: Հիմա որոշ նահանջ կա այս հարցերում: Դա սկսվեց այն ժամանակ, երբ Թուրքիայի կառավարությունը նոր պատերազմ սկսեց քրդերի դեմ Ջիզրայում, Դիարբեքիրում և այլ վայրերում: Տուժեց անգամ հայկական կողմը, օրինակ՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վնասվեց: Այսպիսով, վիճակն այսօր լավ չէ, բայց հույս կա, որ եթե վիճակը կարգավորվի, կառավարությունը գիտակցի, որ չի կարող բռնությամբ լուծել մեծ խնդիրները, ինչպիսին քրդական հարցն է, այդ դեպքում գուցե Էրդողանը կրկին սկսի մտածել բանակցությունների մասին: Եվ դա լավ կլինի ոչ միայն քրդերի, այլև հայերի համար:

– Ինչպե՞ս կբնութագրեք Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները: Այս երկու երկրները դեռևս դաշնակիցնե՞ր են:

– Հարաբերությունները Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև փոխվում են ամեն օր: Էրդողանի՝ Միացյալ Նահանգներ մեկնելու նախօրեին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները զենք է մատակարարելու Սիրիայի քրդերին, որովհետև քրդերը ամենալավն են կռվում «Իսլամական պետության» դեմ: Սա ապտակ էր Թուրքիային և մասնավորապես Էրդողանին: Հետո Էրդողանը մեկնեց Վաշինգտոն, որտեղ հանդիպեց Թրամփի հետ, և թվում էր, թե նրանք շատ բարեկամաբար շփվեցին: Բայց հետո տեղի ունեցավ այդ սարսափելի միջադեպը: Էրդողանի անձնական թիկնապահները հարձակվեցին և ծեծի ենթարկեցին տեղի ցուցարարներին՝ քրդերին և հայերին: Դա ահավոր տպավորություն գործեց ամերիկացիների վրա: Խաղաղ ցուցարերներին նման ձևով բռնության ենթարկելը անընդունելի երևույթ է Ամերիկայում: Վաշինգտոնի ոստիկանները փորձում էին պաշտպանել ցուցարարներին: Այսպիսով, սա շատ ամոթալի միջադեպ էր, և հիմա կրկին հարաբերությունները ցնցումների են ենթարկվում: Միացյալ Նահանգները և Թուրքիան ռազմավարական ընդհանուր շահեր ունեն «Իսլամական պետության», ահաբեկչության դեմ պայքարի հարցերում, Միացյալ Նահանգները ռազմաբազա ունի Թուրքիայում և այլն: Ընդհանուր խնդիրները շատ են: Այս պահին շատ բարդ շրջան է թուրք-ամերիկյան հարաբերություններում, բայց կարծում եմ, որ ի վերջո վիճակը կկարգավորվի:

– Կարծում եք՝ այդ միջադեպը կարո՞ղ է բացասաբար ազդել պաշտոնական հարաբերությունների վրա:

– Այդ միջադեպը շատ բացասական արձագանք ստացավ ամերիկյան մամուլում, հանրությունը խիստ բացասաբար արձագանքեց դրան, որովհետև հեռուստաալիքները ցուցադրեցին, թե ինչպես են այդ հանցագործները ծեծում մարդկանց, հարվածում գլխին: 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Մարդիկ տեսան, թե ինչ է կատարվել և դա շատ վատ տպավորություն թողեց: Ես կուզեի, որ Միացյալ Նահանգները լավ տպավորություն ստանար Թուրքիայից, որովհետև Թուրքիայում հրաշալի մարդիկ կան, առաջադեմ մտավորականություն կա, կան մարդիկ, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, ուզում են, որ Թուրքիան ավելի ժողովրդավարական, ավելի բաց ու եվրոպական երկիր լինի: Նրանք բնակվում են մասնավորապես Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, Վանում և այլուր: Բայց այդ միջադեպը մեծ վնաս հասցրեց Թուրքիայի վարկանիշին, և հույս ունեմ, որ այս կառավարությունը կփոխի իր վերաբերմունքը Եվրոպայի, ժողովրդավարության, քրդերի հանդեպ և կշարժվի ավելի առաջադեմ ճանապարհով:

– Կարո՞ղ ենք ասել, Էրդողանի թիկնապահների այդ վարքագիծը Թուրքիայի հետընթացի արտացոլումն էր:

– Այո, Թուրքիան այսօր հետընթաց է ապրում, հեռանում է Եվրոպայից դեպի Ասիա: Չեմ ասում, թե Ասիան վատ բան է, բայց Թուրքիան ընդօրինակում է Ասիայի վատագույն բարքերը, որ մեզ հայտնի են: Թուրքիան ժողովրդավարությունից անցնում է ավտորիտարիզմի, բռնության: Նրանք բանտարկում են լրագրողներին, աշխատանքից հեռացնում են ակադեմիկոսներին, գիտնականներին, քանդում են բարձրագույն կրթության հրաշալի համակարգը Թուրքիայում: Այս երևույթները մեծ անհանգստություն և նույնիսկ վախ են առաջացնում թուրքերի շրջանում: Թուրքերը դեմ են սրան, բնակչության մեծամասնությունն ուզում է ավելի առաջադեմ, ժողովրդավարական, բաց և նույնիսկ ավելի եվրոպական, արևմտյան տիպի Թուրքիա ունենալ:

– Բայց չէ՞ որ նրանք քվեարկել են հօգուտ Էրդողանի:

– Իրականում նրանք դեմ են քվեարկել Էրդողանին: Էրդողանի օգտին քվեարկել է հիմնականում գյուղական, գավառական բնակչությունը, բայց խոշոր քաղաքների բնակչությունը դեմ է քվեարկել սահմանադրության փոփոխությանը: Հիշեք, որ այդ ընտրությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ընդդիմությունը երկրում չեզոքացված էր, ամենախոշոր ընդդիմադիր ուժը՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը բանտարկված էր, հեռուստատեսության քարոզչությունը աշխատում էր «այո»-ի, Էրդողանի օգտին: Նրանք նույնիսկ ձայներ գողացան, բայց միևնույն է, կարողացան հաղթել ընդամենը մեկ կամ երկու տոկոսի առավելությամբ: Սա նշանակում է, որ բնակչության մեծամասնությունն իսկապես դեմ է եղել ավտորիտարիզմին անցնելու այս գործընթացին: Թուրքիայում կա բնակչության առողջ մի հատված, որն ուզում է քաղաքակիրթ աշխարհի մի մասը լինել և ոչ թե շարժվել դեպի անցյալ:

– Այս զարգացումները Թուրքիայում, անկայունությունը կարո՞ղ են բացասաբար ազդել Հայաստանի անվտանգության միջավայրի վրա:

– Իհարկե, կարող են, որովհետև եթե Թուրքիան հեռանում է ժողովրդավարությունից, շարժվում է դեպի ազգայնամոլություն, մարդկանց գրգռում են ազգայնամոլական հռետորաբանությամբ, ապա դա չի կարող լավ լինել Հայաստանի համար: Հայաստանը շատ հաճախ դիտվում է որպես թշնամի և այդ թշնամու կերպարը օգտագործվում է նաև քրդերի դեմ: Թուրքիայում քրդական շարժում կա, և իշխանությունները հայտարարում են, թե նրանք հայեր են, կամ քրդերի առաջնորդ Օջալանը, որն այսօր բանտում է, հայ է: Խոսքը ծայրահեղ աջակողմյան, ազգայնամոլ թևի մասին է, որը փորձում է քրդական ընդդիմությունը կապել հայերի հետ: Թուրքիայի փոքրիկ հայկական համայնքը, որի թիվը 50-60 հազար է, ցանկանում է խաղաղ ապրել, ունենալ իր իրավունքները, անվտանգությունը, եկեղեցիները: Այս մարդիկ ուզում են հասարակություն կառուցել Թուրքիայի ներսում: Ուստի անշուշտ, եթե այդ ազգայնամոլական, կրոնական արմատականության միտումը աճի, դա բացասաբար կարող է ազդել թե՛ Թուրքիայի հայերի և թե՛ Հայաստանի վրա:

– Թուրքիան կարո՞ղ է ակտիվանալ Հարավային Կովկասի գործընթացներում և մասնավորապես ղարաբաղյան հարցում:

– Եկեք սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի: Միգուցե ես միամիտ եմ, բայց իմ կարծիքով՝ Ռուսաստանը և անձամբ Վլադիմիր Պուտինը կուզենային խաղաղեցնել վիճակը այս ոլորտում: Գուցե Պուտինը ուզում է ցույց տալ, թե «ես կարող եմ լուծել Ղարաբաղի հարցը, կարող եմ հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին»: Եթե եթե դա ճիշտ է և իմ միտքը շատ ուտոպիստական չէ, այլ իրատեսական է, այդ դեպքում Պուտինը, որը շատ լավ է համագործակցում Էրդողանի հետ, կարող է համաձայնության գալ և ասել՝ եկեք լուծենք այս խնդիրը, եկեք մի բան անենք այս հակամարտության հետ, որը ձգվում է ավելի քան 25 տարի: Հույս ունեմ, որ այդպես կլինի: Ես միշտ աշխատում եմ լավատես լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում