Հարավկորեական IT-հսկա Samsung-ը հայտարարել է Galaxy S8-ի էկսքլյուզիվ տարբերակի թողարկման մասին։
Նորույթը կստանա Galaxy S8 Pirates of Caribbean Edition անվանումը, որն ակնհայտ ակնարկ է առ այն, որ սմարթֆոնի նոր տարբերակը կնվիրվի «Կարիբյան ծովահեններին»։ Այս մասին հայտնում է sundaynews.info-ն։
Այն դեռևս հասանելի է միայն Չինաստանում, 880 դոլարով։ Ավելի ուշ նորույթը հասանելի կլինի նաև այլ երկրներում։
Թեմատիկ դիզայնից բացի, սմարթֆոնը որևէ այլ առանձնահատկություն ձեռք չի բերել։ Ունի նույն Exynos 8895 պրոցեսորն ու 4 գբ օպերատիվ և 64 գբ ներկառուցված հիշողությունը։