Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ջեկի Սփեյեր՝ հայկական արմատներով ԱՄՆ-ի միակ կին կոնգրեսականը

Կին կոնգրեսական Ջեկի Սփեյերն ԱՄՆ-ի ամենաազդեցիկ կին քաղաքական գործիչներից մեկն է։ Նա ծնվել է 1950 թվականին, Սան Ֆրանցիսկոյում։

Ջեկիի մայրը՝ Նենսի Կանչելյանը, մեծացել է հայաշատ ամերիկյան Ֆրեզնո քաղաքում, որտեղ նրա ծնողները գաղթել էին Թուրքիայից՝ Հայոց ցեղասպանության տարիներին։ Ապագա կոնգրեսականի հայրը եղել է ծնունդով Գերմանիայից։

Սփեյերը բարձրագույն իրավաբանական կրթություն է ստացել Դեյվիսի կալիֆորնիական համալսարանում, իսկ քաղաքական կարիերան սկսել է 1970-ական թվականներին՝ Կալիֆորնիա նահանգից դեմոկրատ կոնգրեսական Լեո Ռայանի թիմում` հայտնում է rusarminfo.ru-ն

1978 թվականին երիտասարդ կինը պաշարման մեջ էր հայտնվել, որը պատրաստել էր ամերիկյան «Ժողովուրդների տաճար» աղանդը Ջորջթաունում, որտեղ նա գործընկերների հետ գտնվում էր այդ կազմակերպության գործունեության հետաքննման գործով։ Հարձակման հետևանքով Սփեյերը 5 վնասվածքներ էր ստացել։ Երկու տարի անց նա ընտրվել է Սան-Մատեո շրջանից Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի անդամ, իսկ 1998 թվականին դարձել է նահանգի սենատոր։

2008 թվականին Սփեյերը դարձել է Կալիֆորնիայի 12-րդ շրջանից ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատի անդամ և զբաղեցնում է այդ պաշտոնն առ այսօր։ 2012 թվականին ամերիկյան Newsweek պարբերականը նրա անունը ներառել է ԱՄՆ-ի «Ամենախիզախ կանանց ցուցակում»՝ իրավապաշտպան գործունեության համար։

Նա հայկական արմատներով ԱՄՆ Կոնգրեսի միակ կին անդամն է։

«Վաղ տարիքից մայրս ինձ փոխանցել էր Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության գաղափարը։ Ես մտադիր եմ ասել ճշմարտությունը՝ որտեղ էլ գտնվեմ։ Բոլոր երկրները, այդ թվում և ԱՄՆ-ը, պետք է լիովին ճանաչեն այդ ողբերգությունը»,-ասել էր Սփեյերը 2015 թվականին իր հարցազրույցներից մեկում։

2015 թվականին կոնգրեսականը ժամանել էր Հայաստան և մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում